Բաշկորտոստանի ազգային թանգարան
Բաշկորտոստանի ազգային թանգարան պետական մշակութային և արվեստի ազգային թանգարան Բաշկորտոստանում։
Բաշկորտոստանի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Ուֆա |
Հասցե | Совет урамы, 14, ул. Совесткая, 14 և Sovetskaya street, 14 |
Հիմնադրվել է | ապրիլի 23 (մայիսի 5), 1864 |
Հիմնադիր | Q4479104? |
Մակերես | 5684,4 քառակուսի մետր |
Տնօրեն | Q110835172? |
Կայք | museumrb.ru |
Պատմություն
խմբագրելԹանգարանը[1] հիմնադրվել է 1864 թվականի ապրիլի 23-ին Օրենբուրգի մարզի գավառական վիճակագրական կոմիտեին կից, նրա մի քանի ակտիվ անդամների նախաձեռնությամբ (Բուխ Կ. Ա., Գուրվիչ Ն. Ա., Պեկկեր Ա. Ա., Վլասով Վ. Ի) և գավառապետ Հ. Ս. Ակսակովի ակտիվ մասնակցությամբ։
Թանգարանը տեղավորված է նախկին Գյուղացիական բանկի շենքում։ Բանկի շենքը կառուցվել է ճարտարապետ Դրուկերի կողմից 1905 թվականին մշակված նախագծով։ ՌՍՖՍՌ ժողովրդական կոմիսարների խորհրդի հրամանով 1917 թվականի նոյեմբերի 25-ին Ռուսաստանի գյուղացիական բանկը իր գավառական մասնաճյուղերով լուծարվել է։ Շենքում տեղակայվել են տարբեր կուսակցական և պետական հաստատություններ։
1942-1945 թվականներին ճարտարապետ Ե. Տոպուզովի նախագծով շենքին ավելացվել է կողաշենք նույն ոճով, սակայն որոշ տարբերություններով։ 1980-ական թվականների վերջին այդ շենքում է տեղավորվել Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզի Գերագույն խորհրդի նախագահությունը և Բաշկիրական կոմերիտմիությունը։ 1989 թվականի դեկտեմբերին այս շենքում է տեղավորվել Բաշկորտոստանի ազգային թանգարանը։
Նախկին Գյուղացիական բանկի շենքը (Ուֆայի մարզային վարչություն) (կից շենքը՝ 1943-1945 թթ.) և 1906-1908 թթ. արտաքին օժանդակ շենքերը համարվում են ճարտարապետական հուշարձաններ։
2001-2003 թվականներին շենքը հիմնանորոգվել ու վերականգնվել է։
Բաշկորտոստանի ազգային թանգարանը համարվում է Ուֆա քաղաքի գլխավոր թանգարանը։ Որպես ազգային թանգարանի մաս՝ մասնաճյուղային իրավունքով գործում են 10 պետական թանգարաններ, որոնցից 6-ը գտնվում են քաղաքներում, 3-ը՝ գյուղական վայրերում։
Հիմնական ֆոնդերում թանգարանն ունի շուրջ 140 հազար ցուցանմուշ, գիտական օժանդակ ֆոնդերում՝ 51 հազար։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաշկորտոստանի ազգային թանգարան» հոդվածին։ |