Բանո Կուդգիա

պակիստանցի գրող

Բանո Կուդսիա հայտնի է նաև որպես Բանո Աապա (ուրդու՝ بانو قدسیہ‎, նոյեմբերի 28, 1928(1928-11-28) կամ 1928, Firozpur, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - փետրվարի 4, 2017(2017-02-04), Լահոր, Պակիստան), 21-րդ դարի պակիստանցի գրող, դրամատուրգ, փիլիսոփա։ Գրել է ուրդու և փենջաբի լեզուներով։

Բանո Կուդգիա
Ծնվել էնոյեմբերի 28, 1928(1928-11-28) կամ 1928
ԾննդավայրFirozpur, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էփետրվարի 4, 2017(2017-02-04)
Մահվան վայրԼահոր, Պակիստան
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան և  Պակիստան
Կրոնսուննի իսլամ
ԿրթությունՂեկավարման քոլեջ համասսարան
ԵրկերRaja Gidh?
Մասնագիտությունգրող և վիպասան
ԱմուսինAshfaq Ahmad?
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է գյուղատնտեսական ոլորտի մասնագետի ընտանիքում։ Լահորում քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Լահորի պետական համալսարական քոլեջը, որտեղ 1951 թվականին սովորել է ուրդու գրականություն։

Հայտնի գրող, դրամատուրգ և հեռուստահաղորդավար Աշֆակ Ահմեդի կինն է։

Ստեղծագործություն խմբագրել

Պակիստանցի առաջատար ռոմանտիկ գրողներից և կարճ պատմվածքների հեղինակներից մեկն է։

Նրա գրչին են պատկանում մի շարք վեպեր, պատմվածքներ, վիպակներ, կենսագրականներ։ Գրել է նաև հեռուստատեսության և թատրոնի համար։

Կուդգիայի «Ռաջա Գիդխ» ((ուրդու՝ راجه گدھ), «Գիշերակեր արքան», 1981) վեպը համարվում է ուրդու լեզվով ժամանակակից դասական վեպերից մեկը[1]։

Բանո Կուդգիայի գրքերի մի մասը նվիրված են փիլիսոփայության, հոգեբանության, սոցիոլոգիայի և սպիրիտիզմի հարցերին։

Ընտրված ստեղծագործություններ խմբագրել

Դրամաներ
Վեպեր
Պատմվածքներ
  • Hijraton Kay Darmiyan ISBN 9-69352-366-0
  • Dast Bastaa ISBN 9-69351-324-X
  • Aatish e Zeer Pa
  • Amar Bail
  • Dusra Darwaza
  • Baz Gasht
  • Na Qabil e Zikr
  • Samaan e Wajood
  • Tawaja ki Taalib
  • Kuch Aur Nahi
Կենսագրություններ

Պարգևներ խմբագրել

  • Sitaaraayi Imtiyaaz (Կատարելության աստղ) (1983)
  • Hilal-i-Imtiaz (Կատարելության կիսամիս) (2010)
  • Պակիստանի գրականության ակադեմիայի Kamal-e-Fun մրցանակ, պակիստանյան գրականության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար (2012)[2]

Մահացել է երկարատև հիվանդությունից հետո։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել