Բանդի Կիկի

կամերունցի բլոգեր, ԼԳԲՏ ակտիվիստ

Բանդի Կիկի (անգլ.՝ Bandy Kiki, Emily Kinaka Banadzem, փետրվարի 20, 1991(1991-02-20), Jakiri, Bui, Northwest, Կամերուն), կամերունցի բլոգեր, ԼԳԲՏ ակտիվիստ, Միացյալ Թագավորությունում բնակվող ձեռնարկատեր[1][2]։ Ստեղծել է անգլալեզու լրատվական և ժամանցային Kinnaka's Blog կայքը[3][4]։ Իր քաղաքական հայացքների և ԼԳԲՏ ակտիվության պատճառով Բանդի Կիկին համարվում է հակասական անձ և «Կամերունի սոցիալական լրատվամիջոցներից ամենաատելի անգլոֆոնը»[5]։

Բանդի Կիկի
Ծնվել էփետրվարի 20, 1991(1991-02-20) (33 տարեկան)
ԾննդավայրJakiri, Bui, Northwest, Կամերուն
Քաղաքացիություն Կամերուն
Մասնագիտությունբլոգեր, ակտիվիստ և դերասանուհի
Կայքkinnakasblog.com

Կարիերա խմբագրել

Կիկին որպես բլոգեր իր գործունեությունը սկսել է Միացյալ Թագավորությունում, 2015 թվականին մեկնարկելով Kinnaka’s Blog ամենօրյա առցանց բլոգը և Kinnaka’s TV-ին[5][6]։ Նրա բլոգը համարվում է անգլոֆոն կամերունցիների ամենահաճախ այցելվող կայքը[7]։ 2016 թվականին Avance Media, CELBMD Africa և գործընկերների կողմից ընդգրկվել է մինչև 40 տարեկան 50 ամենաազդեցիկ կամերունցի երիտասարդների շարքում[8]։ 2015 թվականին Կիկին արժանացել է Best Cameroonian Media CAMEEA և Սփյուռքի ժամանցային մրցանակաբաշխության կողմից՝ "Best 2016 Blogger"[9]: Կիկին Կամերունում ԼԳԲՏ անձնաց աջակցող «Rainbow Equality Hub» հասարակական կազմակերպության մամլո խոսնակն է[3]։ 2017 թվականին նա AWA-ի կողմից առաջադրվել է Տարվա լավագույն աֆրիկացի բլոգեր անվանակարգում[9]։ 2017 թվականի մայիսին տված հարցազրույցում Կիկին հայտարարել է, որ կաջակցի Իռեն Մաժորի «Արվամոլներն Աֆրիկայում» հիմնադրամին[10]։ Նա նաև հարցազրույց է տվել հունգարական «Humen Online» գեյ ամսագրին[11], որը հասանելի է նաև հունգարերեն [12]։

Հակասություններ և հարձակումներ խմբագրել

Կիկին քննադատության է ենթարկվել իր բլոգում 2016-2017 թթ. Կամերունյան բողոքի ակցիաների ժամանակ վիճահարույց գրառման համար[1]։ Կիկին բազում առցանց վիրավորանքներ է ստացել, այդ թվում` անհիմն ասեկոսեների տարածում, որ նա Կամերունի կառավարության գործակալ է, որը փորձում է սաբոտաժ անել ընթացիկ ճգնաժամը։ Կիկին ժխտել է այդ պնդումները[13]։ Կիկին քննադատվել է համասեռամոլ լինելու և Կամերունում ԼԳԲՏ իրավունքները պաշտպանելու համար[1][14][15]։ Նրա հասցեին մահվան բազմաթիվ սպառնալիքներ են հնչել[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Cameroon: Gay blogger no get any regret». BBC News Pidgin (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  2. Cee, Cee (2017 թ․ հոկտեմբերի 5). «Cameroonian Blogger Bandy Kiki Takes LGBTQ Activism To The Next Level Despite Threats From Her Community». Ear Hustle 411. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  3. 3,0 3,1 Marchant, Apai-Ketuya (2017 թ․ նոյեմբերի 9). «I'm African and a Lesbian: Get over it». Artefact (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  4. Ngomba, Joan (2017 թ․ հոկտեմբերի 14). «Kinnaka's Blog CEO Bandy Kiki is engaged: 4 things to know about her girlfriend». Dcoded TV (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  5. 5,0 5,1 «Is Bandy Kiki (of Kinnaka's Blog) The Most Hated Anglophone On Social Media in Cameroon?» (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  6. Ngomba, Joan (2017 թ․ հոկտեմբերի 14). «Kinnaka's Blog founder, Bandy Kiki comes out as gay». Dcoded TV (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  7. 7,0 7,1 Cee, Cee (2017 թ․ փետրվարի 13). «Cameroonian Blogger, Bandy Kiki Wrongly Labelled 'Aids Patient' Due To Her Stand On Ongoing Political Unrest In Southern Cameroon». Ear Hustle 411 (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  8. «Full list of 50 most influential young Cameroonians 2016 nominees». CameroonWeb (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  9. 9,0 9,1 Thatchers, Henriette. «UK Based Cameroonian Maverick Blogger Kiki Bandy Nominated For Best African Blogger Of The Year Award By AWA». Henriette Thatcher's Lounge. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  10. «Exclusive: Blogger Bandy KIKI Defends Her Support For Homosexuals». Cameroon News Agency (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 26. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  11. «"Life is not a bed of roses when you are African, black and a lesbian"». Humen Online (հունգարերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  12. «„Nem egy leányálom, ha egyszerre vagy fekete, afrikai és leszbikus"». Humen Online (հունգարերեն). 2017 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  13. «Was Tapang Ivo and Mark Bareta Involved in "Shady Deals?" Or is Kiki Bandy Just Having a Crush on The Boys? | The Cameroon Daily Journal». Cameroon Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.(չաշխատող հղում)
  14. «Cover Star: LGBT Activist, Bandy Kiki». The Rustin Times (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  15. «CAMEROONIAN BLOGGER BANDY KIKI ANNOUNCES THAT SHE'S A LESBIAN AND IS ENGAGED TO BE MARRIED! - THE HOTJEM | Africa's #1 Fashion, Lifestyle, Entertainment Magazine». thehotjem.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել