Բանասեր (հանդես)

պարբերագիրք-ժողովածու

«Բանասեր», պարբերագիրք-ժողովածու։

Բանասեր
Տեսակհանդես
Լեզուաշխարհաբար
Գլխավոր խմբագիրՀովհաննես Հիսարյան

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1851–1852 և 1859 թվականին (1 համար) Կոստանդնուպոլսում՝ աշխարհաբար։

Խմբագիր՝ Հովհաննես Հիսարյան։ Հրատարակվել է «Ամսական տետր ազգային, բանասիրական և քաղաքական» ենթավերնագրով՝ 2 հատորով։

Ունեցել է ներածություն, վերջաբան և հրատարակված նյութերի ցանկ։

Տպագրել է պատմաբանասիրական, մանկավարժական, մատենագիտական, հայրենագիտական, հայագիտական, գրաքննադատական, կրոնաբարոյական հոդվածներ, նմուշներ՝ հայկական ժողովրդական բանահյուսությունից, գրական ստեղծագործություններ, թարգմանություններ, նաև Հովհաննես Հիսարյանի «Խոսրով և Մաքրուհի» (1852 թվական) վեպը։

«Բանասեր»-ի նյութերի մեծ մասի հեղինակը խմբագիրն էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։