Բանաուի բրնձե սանդղավանդներ

Բանաուի բրնձե սանդղավանդներ (անգլ.՝ Banaue Rice Terraces), ավելի քան 2000 տարի առաջ Իֆուգաո լեռնաշղթայի (Ֆիլիպիններ) մեջ ձեռքով փորված սանդղավանդներ։ Տարածվում են ավելի քան 1000 կմ² (3860 քառ. մղոն)։ Բանաուի բրնձե սանդղավանդները համարվում են Աշխարհի ութերորդ հրաշալիքներից մեկը[2][3][4]։

Բանաուի բրնձե սանդղավանդներ
Hagdan-hagdang Palayan ng Banawe
Տեսակterrace?
Մասն էRice Terraces of the Philippine Cordilleras?
Երկիր Ֆիլիպիններ[1]
ՎարչատարածքBanaue? և Ifugao?
ՏեղագրությունIfugao?
Բանաուի բրնձե սանդղավանդները գտնվում է Ֆիլիպիններում
Բանաուի բրնձե սանդղավանդներ
Բանաուի բրնձե սանդղավանդները գտնվում է Երկիրում
Բանաուի բրնձե սանդղավանդներ

Պատմություն խմբագրել

Բանաուի բրնձե սանդղավանդները ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում, դրանք հողում ձեռքով փորված զարմանահրաշ ուղղահայաց այգիներ են։ Նախատեսվում էր, որ բրինձ ու բանջարեղեն աճեցնելու նպատակով մշակվող Բանաուի սանդղավանդները ոռոգվելու էին դրանց վերևում գտնվող մերձարևադարձային անտառներից սկիզբ առնող գետերից և աղբյուրներից՝ ջրանցքների միջոցով։ Ամֆիթատրոնի ձև ունեցող սանդղավանդները սկսվում են լեռների ստորոտում և վեր բարձրանում ծովի մակերևույթից գրեթե 1000 մետր(3000 ոտնաչափ)։ Դրանք ինժեներական մտքի բացառիկ նվաճում են, քանի որ ենթադրվում է, որ ստեղծվել են հիմնականում ձեռքով՝ նվազագույն չափով օգտագործելով գործիքներ, և եթե դրանք շարվեն իրար հետևից, ամենայն հավանականությամբ, մոտ կես պտույտ կկատարեն երկրագնդի շուրջը։

«Իֆուգաո» բառով, որը նշանակում է «երկրի մարդիկ», անվանվում է թե′ նահանգը, որտեղ գտնվում են սանդղավանդները, թե′ բնիկներին, որոնց օգնությամբ դրանք ստեղծվել են։ Սննդի կայուն աղբյուրի ապահովման նպատակով բրնձի սանդղավանդների մշակումը վկայում է իֆուգաո ժողովրդի՝ ջրաբաշխման կառավարման զարմանալիորեն լավ իմացության մասին։ Մինչ այսօր Իֆուգաոն շարունակում է կիրառել ավանդական գյուղատնտեսական մեթոդները և դիմադրում մշակութային ասիմիլյացիային։ Ի լրումն՝ անգերազանցելի են նրանց կիրառական ինժեներական հմտությունները, որոնք օգտագործվել են խիստ բարդ և ամուր տնակների շինարարության ժամանակ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. Filipinasoul.com.‘The Best’ of the Philippines - its natural wonders
  3. National Statistical Coordinating Body of the Philippines. FACTS & FIGURES:Ifugao province
  4. About Banaue > Tourist Attractions

Աղբյուրներ խմբագրել

  • Մարկ Տրուման «Աշխարհի հրաշալիքները» (Զանգակ 97)

Արտաքին հղումներ խմբագրել