Բայան (նկար, Վասնեցով)
«Բայան» (ռուս.՝ Баян), ռուս նկարիչ-գեղանկարիչ, ճարտարապետ, պատմական և ժողովրդական բանահյուսության գեղանկարչության վարպետ Վիկտոր Վասնեցովի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1910 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 303 × 408 սմ։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վիկտոր Վասնեցով |
տարի | 1910 |
հավաքածու | Ռուսական թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Այսօր «Բայան» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ռուսական պետական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ, ՌԴ)։
Նկարագիր
խմբագրել«Բայան» ստեղծագործությունում հեղինակը պատկերել է ռուս ռազմիկների խմբի։ Այդ զորականները նստած են բարձր բլրի նեղ գագաթին և լսում են կույր տավղահարի երգը։ Աջ կողմում երևում են այլ ռազմիկների գլուխներ, որոնք կանգնած են լանջին։ Դատելով տավղահարի գզգզված մազերից՝ ուժգին քամի է փչում։ Հետին պլանում՝ աջից երևում է անտառը, իսկ ձախից՝ գետը, որտեղից բացվում է լայնարձակ տարածություն։ Բլրի վրա կախվել են ամպրոպային ամպեր[1]։
Պատմություն
խմբագրելԱյս ստեղծագործությունը Վասնեցովը նկարել է 1910 թվականին։ Այստեղ հեղինակն ավարտում է իր արվեստի բիլինային թեման։ Հայտնի է, որ նկարի գուսանի կերպարը ստեղծելիս հեղինակը «Ասք Իգորի ճակատամարտի մասին» ստեղծագործությունից[2]։
«Բայան» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ռուսական պետական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ)