Բաղդասար Մարտիրոսի Ազոյան (մայիսի 15 (28), 1905[1], Արևմտյան Հայաստան[1] - դեկտեմբերի 10, 1972(1972-12-10)[1]), կոլտնտեսային շարժման ակտիվ գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս։

Բաղդասար Ազոյան
Ծնվել էմայիսի 15 (28), 1905[1]
ԾննդավայրԱրևմտյան Հայաստան[1]
Մահացել էդեկտեմբերի 10, 1972(1972-12-10)[1] (67 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս[1]
Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Ծնվել է մայիսի 27–ին, Արևմտյան Հայաստանի Զանձախ գյուղում։ 1938–1955 թվականին եղել է Վաղուդի կոլտնտեսության վարչության նախագահ։ Ոչխարաբուծության զարգացման գործում մատուցած ծառայությունների համար Ազոյանին 1949 թվականին շնորհվել է աշխատանքի հերոսի կոչում։ 1955 թվականից ղեկավարել է Սիսիանի շրջանի մսամթերման գրասենյակը, աշխատել տարբեր հիմնարկներում։ Ազոյանը պարգևատրվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի, Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է 1972 թ. դեկտեմբերի 10-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 123