Բաղդադյան թանգարան

Բաղդադյան թանգարան (արաբ․՝ المتحف البغدادي‎‎)` բնապատմական թանգարան, որը բացվել է 1970 թվականին Տիգրիս գետի ափին, տեղադրված է Ալ-Մուստանսիր համալսարանից ոչ հեռու։ Բաղդադյան թանգարանի հիմնադրման հիմնական նպատակն է հին Բաղդադի բնակիչների կյանքի ու ապրելակերպի մասին տեղեկությունների պահպանումն է։ Թանգարանում պահվում են պատմական փաստաթղթեր, որոնք մանրամասներ են հաղորդում քաղաքացիների ավանդական կենսակերպի` կարևորելով իրաքցիների ժառանգությունը։ Այդ փաստաթղթերի շնորհիվ իրաքյան նկարիչներն ու քանդակագործները վերստեղծել են իրական տեսարաններ մոմե ֆիգուրներից, նյութերից և աքսեսուարներից։ Թանգարանի հաճախորդները հնարավորություն ունեն տեսնել մշակույթի հարստությունները, սոցիալական համախմբվածությունը և Բաղդադի անցյալ դարաշրջանի բնակիչների կյանքի պարզությունը։

Բաղդադյան թանգարան
Baghdadi Museum.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Iraq (1991–2004).svg Իրաք
ՏեղագրությունԲաղդադ
ՎայրԲաղդադ
Հիմնադրված է1970

Արտաքին հղումներԽմբագրել