Սերխիո Բատիստա

արգենտինացի ֆուտբոլիստ

Սերխիո Դանիել Բատիստա (նոյեմբերի 9, 1962(1962-11-09)[1][2][3], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ 1986 թվականի աշխարհի չեմպիոն։ Ներկայումս՝ ֆուտբոլային մարզիչ։ 2008 թվականին Պեկինում կայացած օլիմպիական ֆուտբոլային մրցաշարում Արգենտինայի հավաքականին բերեց ոսկե մեդալների։

Սերխիո Բատիստա
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 9, 1962(1962-11-09)[1][2][3] (61 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

«Արխենտինոս Խունիորսի» կազմում Բատիստան դարձել է Արգենտինայի կրկնակի չեմպիոն և Լիբերտադորեսի Գավաթի հաղթող։ 1980-ականների այս ակումբի խաղացողների սերունդը Ոսկե է «կարմիր բզեզների» համար՝ ոչ առաջ, ոչ հետո թիմը նշանակալի գավաթներ չի նվաճել ինչպես Արգենտինայում, այնպես էլ միջազգային ասպարեզում՝ մնալով ավելի ուժեղ ակումբների կադրերի ավանդական մատակարար՝ իր հոյակապ ակադեմիայի հաշվին, և այդ խաղացողների շրջանում Բատիստան խաղացել է առանցքային դերերից մեկը։ Այն բանից հետո, երբ Բատիստան հավաքականի կազմում արդեն դարձավ աշխարհի չեմպիոն, տեղափոխվեց «Ռիվեր Փլեյթ» և 1989/90 մրցաշրջանում նվաճեց երկրի ևս մեկ առաջնություն։ Բատիստան կարիերան ավարտել է 1999 թվականին «Օլ Բոյս» ակումբում։

Ելույթներ ազգային հավաքականում խմբագրել

1985-1990 թվականներին Բատիստան հանդես է եկել Արգենտինայի հավաքականում։ Այդ ընթացքում նա 2-ական անգամ մասնակցել է աշխարհի (1986 թվական՝ չեմպիոն, 1990 թվական՝ փոխչեմպիոն) և Ամերիկայի գավաթի (1987 թվական՝ 4 - րդ տեղ և 1989 թվական՝ 3 - րդ տեղ) առաջնություններին։

Մարզչական կարիերա խմբագրել

Խաղային կարիերայի ավարտից անմիջապես հետո սկսել է մարզել Ուրուգվայի «Բելյա Վիստա» ակումբը։ Նա նաև մարզել է հարազատ «Արխենտինոսը», «Նուևա Չիկագոն», «Գոդոյ-Կրուսը»։ Սակայն Բատիստան բարձրագույն նվաճման է հասել 2008 թվականին՝ Արգենտինայի հավաքականի հետ հաղթելով Պեկինի Օլիմպիական խաղերում։ Օլիմպիական հավաքականի մարզչի պաշտոնում Բատիստան նշանակվել է 2007 թվականի վերջին։

2010 թվականի նոյեմբերի 2-ին Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից նշանակվել է մինչև 2014 թվականի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում[4]։ 2011 թվականին Արգենտինայի հավաքականը Բատիստայի գլխավորությամբ մասնակցել է Ամերիկայի տնային գավաթին։ Այնտեղ «ալբիսելեստան» հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ 11 մետրանոցներով պարտվել է Ուրուգվային[5]։ Այն դեպքում, երբ մրցաշարում անցկացրած չորս հանդիպումներից թիմը հաղթել է միայն մեկին, մարզիչն ասել է, որ չի կարող գոհ լինել, բայց գոհ է իր խաղացողների գործողություններից[4]։

2011 թվականի հուլիսի 26-ին Սերխիո Բատիստան Ամերիկայի գավաթի խաղարկությունում թիմի անհաջող ելույթից հետո վայր դրեց Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի լիազորությունները, իսկ ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի հատուկ կոմիտեն ընդունեց նրա հրաժարականը։

2012 թվականի մայիսի 30-ին Բատիստան նշանակվել է չինական «Շանհայ Շենհուա» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում[6][7]։

2015 թվականի մայիսին Բաստիստան նշանակվել է Բահրեյնի հավաքականի գլխավոր մարզիչ[8]։

Ձեռքբերումներ խմբագրել

Որպես խաղացող խմբագրել

Որպես մարզիչ խմբագրել

  • Հաղթանակ Օլիմպիական խաղերում (1)․ Պեկին 2008 թվական։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 Батиста: мысль об отставке мне даже в голову не приходит Արխիվացված 2011-07-20 Wayback Machine
  5. Кубок Америки: промах Фалькао, гримаса Батисты… Արխիվացված 2011-07-18 Wayback Machine
  6. «阿根廷人塞尔吉奥·巴蒂斯塔出任申花新主帅» (չինարեն). 上海申花足球俱乐部. 2012 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.
  7. «Batista übernimmt Shanghai Shenhua» (գերմաներեն). transfermarkt.de. 2012 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.
  8. «Batista to become Bahrain boss» (անգլերեն). goal.com. 2015 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել