Բակուրան
հայ իշխան
Բակուրան (12-րդ դար, Պապեռոն, Լամբրոնի գավառ, Օշինյանների իշխանություն, Կիլիկիայի Հայկական Իշխանություն - 1178), հայ իշխան (Օշինյանների տոհմից), Կիլիկիայի Պապեռոն քաղաքի կառավարիչ 1151-ից։ Հաջորդել է հորը՝ Սմբատին, որը սպանվել էր Ռուբինյան իշխան Թորոս Բ-ի դեմ պայքարում։ Բակուրանի քույր Ռիթան ամուսնացած էր Թորոս Բ–ի եղբայր Ստեփանեի հետ։ Վերջինիս եղերական մահից հետո (1165) Ռիթան Ռուբեն և Լևոն զավակների հետ բնակվել է Պապեռոնում, Բակուրանի մոտ։ Մլեհ իշխանի մահից հետո (1175) Կիլիկիայի հայկական պետությանը հաջորդաբար տիրել են Բակուրանի խնամատարության ներքո գտնվող Ռուբեն Գ և Լևոն Բ։
Բակուրան | ||
| ||
---|---|---|
1151 - 1178 | ||
Նախորդող | Սմբատ Հեթումյան | |
Հաջորդող | Վասակ Պապեռոնցի | |
Ծննդյան օր | 12-րդ դար | |
Ծննդավայր | Պապեռոն, Լամբրոնի գավառ, Օշինյանների իշխանություն, Կիլիկիայի Հայկական Իշխանություն | |
Վախճանի օր | 1178 | |
Քաղաքացիություն | Օշինյանների իշխանություն և ![]() | |
Հայր | Սմբատ Հեթումյան |
Գրականություն
խմբագրել- Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ․, 1885։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 246)։ |