Բալլադ շեփորի և ամպի մասին
«Բալլադ շեփորի և ամպի մասին» (սլովեն.՝ Balada o trobenti in oblaku), ռեժիսոր Ֆրանց Շտիգլեցի ռազմական դրամա ֆիլմ, նկարահանվել է համանուն նովելի հիման վրա։ Նկարահանվել է 1961 թվականին, ՀՍՖՀ-ում։ 1961 թվականին կինոնկարը ճանաչվեց Հարավսլավիայի լավագույն ժապավեն և պարգևատրվեց «Մեծ ոսկե Արենա» մրցանակով՝ Պուլայի կինոփառատոնի գլխավոր պարգևով։
Երկիր | ՀՍՖՀ |
---|---|
Ժանր | պարտիզանների մասին ֆիլմ |
Թվական | 1961 |
Լեզու | սլովեներեն |
Ռեժիսոր | Ֆրանցե Շտիգլից |
Դերակատարներ | Լոյզե Ռոզման |
Օպերատոր | Rudi Vaupotič? |
Սյուժե
խմբագրել1943 թվականի ձմռանը, նացիստները գրավեցին Սլովենիան։ Փոքր գյուղից ոչ հեռու լեռնային քարանձավում թաքնվում են վիրավոր պարտիզանները։ Գետահովիտի ափին ապրող ծեր գյուղացի Տեմնիակարին հաճախ թվում է, որ լեռներից գիշերները շեփորների կանչող ձայն է գալիս։ Նրա փոքր ընտանիքը պատրաստվում է Սուրբ ծննդյան։ Լուսաբացից առաջ ծեր Տեմնիկարի տուն է մտնում պրոֆաշիստական սպիտակ գվարդիայի պարեկային խումբը՝ պարտիզանական լազաթերից ոչնչացնելու։ Գիտակցելով անօգնական կոմունիստ մարտիկներին սպառնացող վտանգը՝ ծերունին, որը նախկինում հեռու էր պատերազմից և քաղաքականությունից, ստիպված է լինում բարոյական ընտրություն կատարել։ Իմանալով բոլոր գաղտնի արահետները նա գնում է լեռները՝ առաջ անցնելով պարեկայն խմբերից։ Նեղ ճեղքով Տեմնիկարը դարան է սարքում և միայնակ կացով սպանում մի քանի նացիստական հանցախմբի անդամներին։ Մահացու վիրավորված, նա վերջին գվարդիականին տանում է անդունդ։ ՍՍ պատժիչ ջոկատը դաժանորեն հաշվեհարդար է տեսնում Տեմնիկարի ընտանիքի հետ։
Դերերում
խմբագրել- Լոյզե Պոտոկար՝ Էրնեյ Տեմնիկար
- Անգելցե Խլեբցե՝ Մարյանա Տեմնիկար, նրա կինը
- Մարիա Լոյկ՝ Յուստինա
- Բրանկո Միկլավց՝ Տոնե
- Վլադիմիր Սկրինբշեկ՝ «ՍՍ»-ի սպա
- Լոյզե Ռոզման՝ Գասպար
Գեղարվեստական առանձնահատկություններ
խմբագրելԿինոնկարը բավականին հեռու է իր գրական հիմքից։ Կինոգործիչների մի շարք աղբյուրներում ֆիլմը հիշատակվում է նույնիսկ որպես սլովենական կինոյի շրջադաձային կետերից մեկը, երբ սցենարիստի, գրողի դերը, որպես սյուժեի հիմնական ստեղծող, գրեթե կորցրած էր։ Այս գործառույթը սկսեց անցնել ռեժիսորներին, որոնք իրենք են դարձել դրամատիկ պատմությունների ու երկխոսության ստեղծողները[1]։
Հաղթանակներ
խմբագրել- Ռեժիսոր Ֆրանց Շտիգլիցը 1962 թվականին ֆիլմի ստեղծման համար արժանացավ Պրեշերնի մրցանակին՝ արվեստի և մշակույթի բնագավառում երկրի բարձրագույն պարգևին[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Zorman B. [file:///D:/DOWNLOADS/URN-NBN-SI-DOC-FO2KVLY8.pdf «Lepe pisanice: vpliv literature na slovenski film med letoma 1948 in 1991»] (PDF) (սլովեներեն). Univerza na Primorskem. Fakulteta za humanistične študije Koper. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ Лист лауреатов премии Прешерна Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(սլովեն.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Բալլադ շեփորի և ամպի մասին(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Բալլադ շեփորի և ամպի մասին»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Բալլադ շեփորի և ամպի մասին(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում