Բաիլունդո
Բաիլունդո (պորտ.՝ Bailundo), նախկինում Տեյշեյրա դա Սիլվա (պորտ.՝ Teixeira da Silva)[1], քաղաք Անգոլայի Հուամբո նահանգում։ 2006 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմում էր 55 993 մարդ։ Մինչև 1975 թվականը այն կոչվում էր Տեյշեյրա դա Սիլվա։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է ՈւՆԻՏԱ ապստամբ շարժման քաղաքական կենտրոններից մեկը։ 1999 թվականին անցել է Անգոլայի կառավարության վերահսկողության ներքո։ Կառավարությունը բնութագրվում է ավանդական ցեղային ազնվականության և ՄՊԼԱ-ի վարչակազմի միջև կապով։
Բնակավայր | ||
---|---|---|
Բաիլունդո | ||
Երկիր | Անգոլա | |
Մակերես | 7065 կմ² | |
Բնակչություն | 294 494 մարդ (2014) | |
| ||
Պատմական պետականություն խմբագրել
Բաիլունդոյում ստեղծվել է դարավոր ցեղային պետություն։ Բաիլունդոյի միապետները (անունը տեղական բարբառից թարգմանվում է որպես «Մեծ տուն») երկար ժամանակ դիմադրել է պորտուգալական գաղութային էքսպանսիային։ Էկվիկվի II[2] թագավորի դիմադրությունը հաղթահարվել է միայն 1896 թվականին կապիտան Ժուստինո Տեյշեյրա դա Սիլվայի արշավախմբի կողմից։ Քաղաքը կոչվել է պորտուգալացի նվաճողի անունով։ Նախկին անունը վերականգնվել է 1975 թվականին՝ Անգոլայի անկախության հռչակումից հետո։
Զինված ընդդիմության քաղաքական կենտրոն խմբագրել
Ուամբո նահանգում մեծ ազդեցություն է ունեցել ՈՒՆԻՏԱ-ի շարժումը։ Ի սկզբանե, Ժոնաս Սավիմբին իր մայրաքաղաքը հաստատել է Ուամբո քաղաքում։ 1976 թվականի սկզբին ՄՊԼԱ-ի ուժերի հարձակումը ՈՒՆԻՏԱ-ին ստիպել է թողնել գավառական կենտրոնը։ Քաղաքացիական պատերազմի ընթացքում Ուամբոն բազմիցս ձեռքից ձեռք է անցել, սակայն քաղաքական մայրաքաղաք ՈՒՆԻՏԱ-ն բազավորվել է Բաիլունդոյում (ռազմականը՝ Ջամա քաղաքում)։
1999 թվականի փետրվարի 23-ին Բաիլունդոյում ընդունվել է ՈՒՆԻՏԱ-ի քաղաքական հռչակագիրը[3]։ Այս փաստաթուղթը որոշել է ՄՊԼԱ ռեժիմին անհաշտ դիմադրության ընթացքը։ Բաիլունդոյում մշակված քաղաքականությունը շարունակվել է հաջորդ երեք տարիներին՝ մինչև Սավիմբիի մահը։
1999 թվականին կառավարական ուժերի զանգվածային հարձակման ընթացքում Բաիլունդոն (ինչպես և Ջամբան) անցել Է Անգոլայի կենտրոնական իշխանությունների հսկողության տակ։
Ժամանակակից իրավիճակ խմբագրել
ՄՊԼԱ-ի ղեկավարությունը ճանաչել է Բաիլունդոյի ավանդական առաջնորդների կարգավիճակը։ Ցեղային վերնախավի արտոնությունները նույնիսկ ընդլայնվել են Սավիմբիի ժամանակների համեմատ, որը չի ճանաչել ավանդական հեղինակությունները։ Տեղական ցեղային ազնվականությունը միավորվել է ՄՊԼԱ-ի կուսակցության և պետական ապարատի հետ։ Ավգուստո Կաշիտոպոլոն, նույն ինքը՝ Էկվիկվի IV-ը (Էկվիկվի II-ի ժառանգը) իրական իշխանություն էր իրականացնում քաղաքում և հարակից տարածքներում։ Տիրապետելով «Բաիլունդոյի արքա» կոչմանը՝ նա եղել է ՄՊԼԱ[4] Կենտրոնական կոմիտեի անդամ մինչև իր մահը[5]՝ 2012 թվականի հունվարի 14-ը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Топокарты Генштаба
- ↑ Linda Heywood. Contested Power in Angola 1840s to the Present. The University of Rochester Press. ISBN 1-58046-063-1. ISSN 1092-5228.
- ↑ UNITA. STANDING COMMITTEE OF THE POLITICAL COMMISSION. 1999 — Year of Generalised Popular Resistance
- ↑ Angola: Morte do Rei de 94 anos Ekwikwi IV rei do Bailundo Արխիվացված 2014-01-03 Wayback Machine
- ↑ Angola: MPs Pay Tribute to King Ekuikui IV
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաիլունդո» հոդվածին։ |