Բաթումի Ստալինի թանգարան

Բաթումի Ստալինի թանգարան, նախկին կենսագրական թանգարան Վրաստանի Բաթում քաղաքում, որը նվիրված է Իոսիֆ Ստալինին։ Վերջինս 1901-1902 թվականներին քարոզչական աշխատանք է տարել Բաթումի բանվորական բնակչության շրջանում[1]։ Թանգարանը փակվել է 2013 թվականին՝ ցածր հաճախելիության և այցելուների պակասի պատճառով[2]։

Բաթումի Ստալինի թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Վրաստան
ՏեղագրությունԲաթում
Քարտեզ
Քարտեզ

2010 թվականին թանգարանի տարածքի սեփականատերը դարձել է վրացի գործարար Թենգիզ Բակուրիձեն[3]։ Թանգարանի մի շարք ցուցանմուշներ, ներառյալ Ստալինի կիսանդրին, անձնական իրերը և կոմունիստական սիմվոլիկան տեղափոխվել են Բաթումի տեղական ուսումնասիրությունների թանգարան[4], մինչդեռ թանգարանի շենքը վերակառուցվել է և վարձակալությամբ հանձնվել տարբեր խանութների։ Տեղի բնակիչներից մեկը լրագրողներին հայտնել էր, որ Թենգիզ Բակուրիձեն թանգարանի շենքը գնել է հենց կոմերցիոն նպատակներով, որպեսզի այն դարձնի փողոցի առևտրային հատված։ Շինարարական աշխատանքների ժամանակ Ստալինի արձաններից մեկը վնասվել է։ Բակուրիձեի որոշմամբ Ստալինի մյուս արձանը մինչ օրս կանգուն է նախկին թանգարանի մուտքի դիմաց։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Simon Sebag Montefiore (2007). Young Stalin. Knopf. էջեր 77–79. ISBN 1400044650.
  2. «Stalin Museum was abolished in Batumi». Georgian News TV. 2013 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. Gruzja. Przewodnik globtrotera. Poznań. 2012. էջ 17-18. ISBN 9788393493708. {{cite book}}: Unknown parameter |ad1= ignored (օգնություն); Unknown parameter |soyadı1= ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. «Stalin Museum was abolished in Batumi». Georgian Journal. 10 Temmuz 2013. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2 Temmuz 2019-ին. {{cite web}}: Unknown parameter |ad1= ignored (օգնություն); Unknown parameter |soyadı1= ignored (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաթումի Ստալինի թանգարան» հոդվածին։