Բաթիալ նստվածքներ, օվկիանոսային և ծովային նստվածքներ, որ կուտակվում են մայրցամաքային լանջին ներիտային և աբիսալ զոնաների միջև՝ 200-ից մինչև 2500 մ խորություններում։

Բաթիալ նստվածքներ գրավում են Համաշխարհային օվկիանոսի հատակի մակերեսի 19,4%-ը։ Բաթիալ նստվածքներից գերակշռող են ցամաքից բերված բեկորային նյութերը (56,5%), ապա կրաքարային տիղմերը (29,5%), հազվադեպ հանդիպում են խորջրյա ավազներ (8%)։ Հրաբխածին նստվածքները (5%) հարում են ժամանակակից հրաբխականության շրջաններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 220