Աբիսալ նստվածքներ, խորջրյա ծովային նստվածքներ ավելի քան 3 կմ խորություններում։ Գրավում են Համաշխարհային օվկիանոսի հատակի մոտավորապես 90%-ը։ Աբիսալ նստվածքներ գոյանում են օվկիանոսի վերին շերտերում ապրող օրգանիզմների կմախքներից, քամիներով և ծովային հոսանքներով ցամաքից բերված միներալների մասնիկներից, հրաբխային և տիեզերական փոշուց։ Աբիսալ նստվածքներ են խորջրյա կարմիր կավը և օրգանածին տիղմերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 26