Բազենից վանք, միջնադարյան ճարտարապետական հուշարձան, գտնվում էր Վանա լճի արևելյան ափին, Երերին և Ամյուկ գյուղերի մոտ, Սուրբ Սահակ Պարթև վանքի դիմաց, բլրի վրա։

Ընդհանուր նկարագրություն խմբագրել

XV դարում հիշվում է որպես «նորաշէն Սուրբ Էջմիածին, որ անուամբ Բազենից վանք յորջորջի»։ Նշանակում է՝ այդ ժամանակ կամ նոր էր կառուցվել, կամ վերանորոգվել էր։ Ունեցել է մի մատուռ՝ Վերին Էջմիածին, և երկու եկեղեցի՝ Ներքին Էջմիածին ու Ս․ Աստվածածին անուններով։

Մեզ հասած ձեռագրեր խմբագրել

Բազենի վանքից մեզ են հասել մի քանի ձեռագրեր․ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի № 4213-րդ Ավետարանը (1441 թվական), № 6121-րդ ժամագիրքը (1443 թվական, երկու ձեռագրերի գրիչն է Ղազարը), № 6653-րդ Ավետարանը (1454 թվական, գրիչ՝ Հովհաննես, ծաղկող՝ Մինաս), № 5860-րդ Մաշտոցը (1487–1489, գրիչ՝ Թումա աբեղա)։ 1445 թվականին Բազենից վանքում գրված մի Ավետարան գտնվում է Կալիֆոռնիայում, 1553 թվականին գրված Շարակնոցը՝ Երուսաղեմում (ձեռ․ № 1594-րդ), 1475 թվականին Ռստակեսի և 1566 թվականին Աստվածատուրի գրած Ավետարանները մինչև 1915 թվականի Եղեռնը Վասպուրականում էին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 208