Բազար
Բազար, քաղաք Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Բազարի գավառակում[1][2]։ Հանդիսանում էր գավառակի կենտրոն։
Քաղաք | ||
---|---|---|
Բազար | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառ | Եվդոկիայի գավառ | |
Այլ անվանումներ | Ադինա, Աթինա, Բազար-Բեյլան, Պազար, Պեզար | |
Մակերես | 215 կմ² | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 14 335 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ | |
Տեղաբնականուն | բազարեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՔաղաքն ուներ գեղեցիկ դիրք և թաղված էր այգիների ու ծառաստանների մեջ։
Պատմություն
խմբագրելԸստ ենթադրությունների բնակավայրը հին Ադինա կամ Աթինա քաղաքն է։
Քաղաքը քարուքանդ արվեց, իսկ հայ բնակչությունը կոտորվեց կամ բռնությամբ տեղահանվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրելXIX դարի վերջերին ուներ 300 տուն թուրք և 115 տուն՝ 1200 հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու այգեգործությունն էր[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 542
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն