Բադ Էբբոթ
Վիլյամ Ալեքսանդր Բադ Էբբոթ (հոկտեմբերի 2, 1897 կամ հոկտեմբերի 2, 1895[2], Ասբերի պարկ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - ապրիլի 24, 1974, Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր և կատակերգու[3]։ Նա հայտնի է "Էբբոթ և Կոստելլո" հումորային թիմից։
Բադ Էբբոթ անգլ.՝ Bud Abbott | |
---|---|
Ծնվել է | 1895 սեպտեմբերի 2 |
Ծննդավայր | Ասբըրի Պարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 24, 1974 | (տարիքը 78)
Մահվան վայր | Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | Դերասան |
Ամուսին(ներ) | Բեթի Էբոթ |
Երեխա(ներ) | 2 երեխա |
Պարգևներ և մրցանակներ | |
Վաղ կյանք
խմբագրելԷբբոթը ծնվել է Ասբըրի Պարկում, Նյու Ջերսի, շոու բիզնեսի ներկայացուցիչների ընտանիքում։ Ծնողները, Ռաե և Հերրի Էբբոթները աշխատում էին Բարնում և Բեյլի կրկեսում[4][5]։ Մանուկ հասակում Էբբոթը դուրս է մնում դպրոցից և սկսում է աշխատել հոր համար Կոնի կղզում։ Հայրը նրան տեղավորում է աշխատելու Բրուկլինի Կազինո թատրոնի տոմսարկղում։ Էբբոթը սկսում է կարգավորել ծաղրական ոճի շոուների շրջագայություններ։ 1918 թվականին նա հանդիպում է Ջեննի Մաե Պրատտին և սիրահարվում վերջինիս։ Նա բուրլեսքյան պարուհի էր և կատակերգուհի, ով ելույթ էր ունենում Բեթթի Սմիթ կեղծանվամբ։ Նրանք միասին ապրեցին մինչև Էբբոթի մահը (55 տարի)։ 1918 թվականին ամուսնանալուց հետո Էբբոթը և իր կինը սկսեցին արտադրել վոդեվիլներ՝ "Բրոուդ Ֆլեշիս"։ Նրանք շրջագայում էին "Գաս Սան Վոդեվիլ կրկես" անվամբ[6]։ 1924 թվականի ընթացքում Էբբոթը սկսում է ելույթ ունենալ Բեթիի հետ միասին հումորային գործողություններում։ Էբբոթը 1920-ականների ընթացքում Ազգային Թատրոնում աշխատում էր որպես գանձապահ, ավելի ուշ նաև մենեջեր։
Կարիերա
խմբագրելԼոու Կոստելլո և Հոլիվուդ
խմբագրել1930-ականներին բուռլեսկների ժամանակ Էբբոթի և Լոու Կոստելլոյի ճանապարհները խաչվում են։ Այդ ժամանակ Էբբոթը բուռլեսկյան շոուներ էր բեմադրում, ինչպես նաև ելույթներ էր ունենում իր շոուներում, իսկ Կոստելլոն կատակերգու էր։ Նրանք պաշտոնապես խումբ են կազմում 1936 թվականին, քանի որ Կոստելլոյի հիմնական գործընկերը հիվանդացել էր, և Կոլստելլոն ու Էբբոթը սկսեցին միասին ելույթ ունենալ բուռլեսկյան շոուներում, վոդեվիլներում, գուսանական շոուներում և կինոթատրոններում։
1938 թվականին առաջին անգամ նրանք հայտնի դարձան՝ ելույթ ունենալով "Քեյթ Սմիթ Աուըր" ռադիո շոուի ժամանակ, որը նրանց համար ճանապարհ հարթեց դեպի Բրոդվեյ մյուզիքլ։ 1940 թվականին "Յունիվերսալը" պայմանագիր է կնքում Էբբոթի և Կոստելլոյի հետ՝ նրանց միասին նկարվելիք ֆիլմի համար (Մեկ գիշեր Արևադարձային կղզիներում )։
Երկրորդ Համաշխարհային Պատերազմի տարիներին նրանք համարվում էին ամենահայտնի և ամենաշատը վճարվող աստղերը ամբողջ աշխարհում։ 1940-1956 թվականներին նրանք նկարահանում են 36 ֆիլմ և բոլոր ֆիլմերից ունենում են իրենց տոկոսները։ 1940-ականներին նրանք հայտնի էին նաև ռադիոունկնդիրներին։ 1942-1947 թվականների ընթացքում նրանք իրենց սեփական հաղորդումն էին վարում ԷնԲիՍիով, իսկ 1947-1949 թվականներին՝ ԷյԲիՍիով։ 1950-ականներին արդեն հեռարձակվում էր նրանց երգիծական շոուն, որը կոչվում էր "Դի Էբբոթ և Կոստելլո"։
Լարվածություն և պառակտում
խմբագրելԷբբոթի և Կաստելլոյի հարաբերությունները գնալով սկսեցին սրվել։ Բուռլեսկյան շոուների ժամանակ, նրանք պայմանագիր էին կնքել, որ հասույթը պետք է բաժանվեր 60%–40% հարաբերակցությամբ՝ հօգուտ Էբբոթի։ Ավելի ուշ բուռլեսկյան աստղեր դառնալուց հետո հարաբերակցությունը փոխվում է 50%–50%։ Նրանց հարաբերությունները վատթարացան նաև այն պատճառով, որ Էբբոթը սկսել էր չարաշահել ալկոհոլը։ Նրանց ժողովրդականությունը նվազեց 1950-ականներին և նրանց տանջում էին հարկերի հետ կապված խնդիրները։ ՄՃԽ-ն պահանջում էր հսկայական հարկեր՝ ստիպելով երկու գործընկերներին վաճառել իր ակտիվները։ Էբբոթը և Կոստելլոն պաշտոնապես լուծարեցին իրենց գործնական հարաբերությունները 1957 թվականի հուլիսին։ Լոու Կոստելլոն մահացավ 1959 թվականի մարտի 3-ին։
Հետագա տարիներ
խմբագրել1960 թվականին Էբբոթը սկսում է ելույթ ունենալ մի ուրիշ նոր գործընկերոջ հետ՝ Քենդի Քանդիդոյի հետ։ Սակայն շուտով Էբբոթը հրաժարվում է նրա գործընկերությունից՝ նշելով, որ ոչ ոք երբեք Լոուին չի հասնի։ Հաջորդ տարում նա ելույթ է ունենում հեռուստատեսային դրամատիկ էպիզոդներում ( Կատակներ իմ մասին)։ Մի քանի տարի անց Էբբոթի ձայնը հնչում էր Հաննա-Բարբերայի "Դի Էբբոթ և Կոստելլո մուլտիպլիկացիոն շոու"-ի անիմացիոն սերիալներում. Լոու Կոստելլոյի ձայնը կրկնօրինակում էր Սթան Այրվինը։
Անձնական կյանք
խմբագրելԲադ և Բեթթի Էբբոթները ամուսնացած էին 55 տարի։ Զույգը որդեգրել է 2 երեխա (Բադ Կրտսեր՝ 1942 թվական և Վիկի 1949 թվական)։ Բադ Կրտսերը մահացել է 1997 թվականի հունվարի 19-ին։ Էբբոթը Հոլիվուդի փառքի ծառուղում ունի երեք աստղ։
Մահ
խմբագրելԷբբոթը իր կյանքի ամբողջ ընթացքում տառապում էր էպիլեպսիայից։ 1960-ականներին նրա մոտ սկսվեցին առաջին նոպաները։ 1972 թվականին նա կոտրեց իր ազդրը։ Նա մահացավ 1947 թվականի ապրիլի 24-ին՝ քաղցկեղի պատճառով։ Կինը՝ Բեթթին մահացավ 1981 թվականի սեպտեմբերի 12-ին։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրելԹյուր կարծիք կա, որ Էբբոթը և Կոստելլոն երկու միակ ոչ-բեյսբոլիստներն են, որ Բեյսբոլի Փառքի Սրահում հատկացված տեղ ունեն։ Իրականում դուետը Կոոպերսթաուն կազմակերպությունում անդամագրված չէր այլևս[7]։ Այնուամենայնիվ 1956 թվականից ի վեր թանգարանի հավաքածույում ընդգրկվել է հուշատախտակ, որի վրա փորագրված է "Ով է առաջինը?" մակագրությունը։ 2006 թվականին "Գարդեն Ստեյթ" կինոփառատոնին Էբբոթին ետմահու շնորհվել է Դերասանական խաղում ունեցած ձեռքբերումների համար մրցանակ։ 2009 թվականից Էբբոթը Նյու Ջերսիի փառքի սրահի "անդամ" է[8]։
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմ | |||
---|---|---|---|
Տարի | Ֆիլմ | Դեր | Նշումներ |
1940 | Մեկ գիշեր Արևադարձային կղզիներում | Էբբոթ | Առաջին ելույթ |
1941 | Բակ Փրայվիտս | Սլիկեր Սմիթ | Առաջին երգիծական ֆիլմը |
Ռազմածովային նավատորմ | Սմոկի Ադամս | ||
Բռնիր այդ ոգուն | Չակ Մուրեյ | ||
Շարունակիր թռցնել | Բլեքի Բենսոն | ||
1942 | Քշիր դրանց, կովբոյ | Դյուք | |
Ռիո Ռիտա | Դոկ | ||
Ներողություն, իմ Սարոնգ | Ալգի Շոու | ||
Ով է այդ արել | Չիկ Լարկին | ||
1943 | Չոր Խոտ չէ | Գրովեր Միքրիջ | |
Խփիր սառույցին | Ֆլեշ Ֆուլթոն | ||
1944 | Հասարակության մեջ | Էդի Հերինգթոն | |
Հարեմում մոլորվածը | Պիտր Ջոնսոն | ||
1945 | Ահա և համա-ներն ու -ությունները | Սլեյթս Մքքարթի | |
Չարաճճի 90-ականները | Դեէսթեր Բրոդհըրսթ | ||
Էբբոթը և Կոստելլոն Հոլիվուդում | Բազ Կուրտիս | ||
1946 | Փոքրիկ Հսկան | Ջոն Մորրիսոն/Թոմ Շենդլեր | |
Նրանց կյանքի ժամանակը | Կութբերթ/Բժիշկ Գրինվեյ | ||
1947 | Բակ Պրայվիթը գալիս է տուն | Սլիկեր Սմիթ | |
Տխուր այրին Վագոն Գեփից | Դյուք Էգան | ||
1948 | Թակարդը բարձր է կախված | Թեդ Հիգինս | նաև պրոդյուսերն է |
Էբբոթը և Կոստելլոն հանդիպում են Ֆրանկեյշտեյին | Չիկ Յանգ | ||
Մեքսիկական Հեյրայդ | Հերրի Լեմբերթ | ||
10,000 երեխա և մեկ ոստիկան | Բադ Էբբոթ | կարճ վավերագրական ֆիլմ | |
1949 | Աֆրիկական ճչոցներ | Բազ Ջոնսոն | |
Էբբոթը և Կոստելլոն հանդիպում են մարդասպանին, Բորիս Կարլոֆֆ | Կասեյ Էդվարդս | ||
1950 | Էբբոթը և Կոստելլոն օտար լեգեոնում | Բադ Ջոնս | |
1951 | Էբբոթը և Կոստելլոն հանդիպում են անտեսանելի մարդուն | Բադ Ալեքսանդր | |
Սարի շուրջը | Ալ Ստյուարտ | ||
1952 | Ջեկ և Բինստոկ | Բժիշկ Դիկլեպուս | նաև պրոդյուսերն է |
Ալասկայում մոլորվածը | Թոմ Վոտսոն | ||
Էբբոթը և Կոստելլոն հանդիպում են կապիտան Կիդդին | Ռոկի Ստոունբրիդջ | նաև գլխավոր պրոդյուսեր | |
1953 | բբոթը և Կոստելլոն գնում են Մարս | Լեստեր | |
Էբբոթը և Կոստելլոն հանդիպում են բժիշկ Ջեկիլին և պարոն Հայդին | Սլիմ | ||
1955 | Էբբոթը և Կոստելլոն հանդիպում են Քիստոուն Կոպին | Հերրի Պիրս | |
Էբբոթը և Կոստելլոն հանդիպում են մայրիկին | Պիտեր Պետերսոն | ||
1956 | Պարիր ինձ հետ, Հերրի | Բադ ֆլիկ | |
1965 | Էբբոթի և Կոստելլոյի աշխարհը | - | |
հեռուստատեսային ծրագրեր | |||
Տարի | Անվանումը | Դերը | Նշումներ |
1952–1954 | Դի Էբբոթ և Կոստելլո շոու | Բադ Էբբոթ | 52 դրվագներ |
1961 | Հիմնական Էլեկտարական թատրոնը | Էռնի Քոֆման | դրվագ։ "Իմ մասին կատակներ" (04/16/61) |
1967–1968 | Դի Էբբոթ և Կոստելլո մուլտիպլիկացիոն շոու | Էբբոթ (ձայն) | 156 դրվագներ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://walkoffame.com/bud-abbott/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ The year of birth has been reported as 1895, 1896, 1897, and 1898 in different reliable sources. This has been discussed in some depth on this article's talk page. Following are a small selection of references supporting the different values. Oct 2, 1898: «California Deaths, 1940 - 1997». Family Tree Legends Records Collection (Online Database). Pearl Street Software. 2004–2005. Records for William, Abbot. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.. Oct 2, 1895: Thomas, Bob (1977), Bud & Lou: the Abbott & Costello story (Google eBook), Lippincott, էջ 25, ISBN 978-0-397-01195-7, Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին Oct 6, 1897 and Oct 2, 1895: Nollen, Scott Allen (2009), «New Jersey Boys Make Good», Abbott and Costello on the Home Front: A Critical Study of the Wartime Films (Google eBook), McFarland, էջ 7, ISBN 978-0-7864-3521-0, Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին; "Abbott, Bud; and Costello, Lou". Encyclopedia Britannica. I: A-Ak - Bayes (15th ed.). Chicago, IL: Encyclopedia Britannica, Inc. 2010. p. 13. ISBN 978-1-59339-837-8.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
- ↑ [1]
- ↑ Slide, Anthony. The Encyclopedia of Vaudeville. Westport, Connecticut, Greenwood Press, 1994, p. 1.
- ↑ «Baseball Hall of Fame». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
- ↑ New Jersey to Bon Jovi: You Give Us a Good Name(չաշխատող հղում) Yahoo News, February 2, 2009
Արտաքին հղումներ
խմբագրել- Բադ Էբբոթ, ֆիլմերի ինտերնետային տվյալներ
- Բադ Էբբոթ, allmovie.com
- Բադ Էբբոթ, Հոլիվուդի փառքի ծառուղի Արխիվացված 2015-11-07 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բադ Էբբոթ» հոդվածին։ |