Բադի Հոլի կենտրոն
Բադի Հոլի կենտրոն, Բադի Հոլիի, նաև լայն իմաստով Արևմտյան Տեխասի երաժշտությանը նվիրված կատարողական և տեսողական արվեստի թանգարան, որը գտնվում է Տեխաս նահանգի Լաբոկ քաղաքում։
Բադի Հոլի կենտրոն | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Լաբոք |
Վայր | Լաբոք |
Հիմնադրվել է | 1999 |
Կայք | ci.lubbock.tx.us/departments/buddy-holly-center(անգլ.) |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Շինությունը, որտեղ գտնվում է Բադի Հոլի կենտրոնը, կառուցվել է 1928 թվականին որպես Fort Worth and Denver South Plains Railway երկաթուղային ճանապարհի դեպո։ Նրա նախագիծը նորվերածննդյան ոճով մշակել է Ֆորտ-Ուերտ քաղաքի ճարտարապետ Ուայաթ Սիֆուս Հեդրիքը[1]։ Ապա շենքն օգտագործվել է որպես երկաթուղային կայարան (մինչև 1953 թվականը), երբ այն փակվել է, ծառայել է որպես պահեստ։ 1976 թվականին շենքը կրկին բացվել է որպես ռեստորան։ 1979 թվականին այն դարձել է առաջին օբյեկտը Լաբոկ քաղաքի պատմական հուշարձանների ցանկում, իսկ 1990 թվականին մտել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյան։ Ռեստորանը փակվել է 1997 թվականին և շինությունն անցել է քաղաքին[2]։
1984 թվականին քաղաքը հիմնադրել է Կերպարվեստի (Fine Arts Center) սեփական կենտրոնը։ 1996 թվականին Լաբոկում կուտակվել է մեծ քանակությամբ իրեր՝ կապված Բադի Հոլիի և նրա գույքի հետ։ 1997 թվականին նախկին դեպոյի շենքի ձեռքբերումից հետո քաղաքային իշխանությունները որոշել են այն վերածել օբյեկտի, որը կարող է դառնալ կերպարվեստի կենտրոն, ինչպես նաև ծառայել Բադի Հոլիի գտածոների հավաքածուի համար։ Դեպոյի շենքը վերանորոգվել է և վերականգնել իր բնօրինակ տեսքը։
Նոր քաղաքային կենտրոնը, որը մտածված էր որպես կերպարվեստի մշակութային կենտրոն, նվիրված է ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ Բադի Հոլին, ինչպես նաև Արևմտյան Տեխասի երաժշտությանը։ Բացվել է 1999 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Հոլիի ծննդյան օրվանից չորս օր առաջ։ Այստեղ կա Բադի Հոլիի իրերի հավաքածուի ամենօրյա պատկերասրահ, տեխասյան երաժշտության փառքի սրահ՝ Արևմտյան Տեխասի երաժիշտներին նվիրված ցուցանմուշներով, կերպարվեստի քաղաքային պատկերասրահ և շարժական ցուցանմուշների ցուցահանդեսի երեք լրացուցիչ պատկերասրահ[3]։ 2002 թվականի մայիսին կենտրոնի գլխավոր մուտքի մոտ տեղադրվել է Բադի Հոլիի հատուկ եղջյուրե ակնոցների մեծածավալ քանդակը, որը ստեղծել է Սթիվ Թիթերսը (անգլ.՝ Steve Teeters): 2010 թվականին կենտրոնի արևմտյան թևում անցկացվել է հիմնանորոգում, որն էականորեն բարեփոխել է թանգարանի տարածքը։ 2013 թվականին այստեղ է տեղակայվել Ջերի Էլիսոնի՝ The Crickets խմբի նախկին թմբկահարի, որի հետ հանդես է եկել Բադի Հոլին, վերանորոգված տունը (հասարակության համար բացվել է նույն թվականի սեպտեմբերի 7-ին)։
2014 թվականի հոկտեմբերին Փոլ ՄաքՔարթնին կենտրոնում անցկացրել է համերգ, որի ընթացքում պատմել է Հոլիի ազդեցության մասին The Beatles-ի երաժշտության վրա[4]։ 2015 թվականի օգոստոսին այստեղ ելույթ է ունեցել ամերիկացի երգչուհի և դերասանուհի Պատրիսիա Վոնեն[5]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Buddy Holly Center: History»։ City of Lubbock։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-25-ին։ Վերցված է December 5, 2015 (անգլ.)
- ↑ Wilkinson Andy (September 16, 2015)։ «Buddy Holly Center»։ Handbook of Texas Online։ Texas State Historical Association։ Վերցված է December 5, 2015(անգլ.)
- ↑ «Lubbock: Buddy Holly Center»։ Plains Trail Region։ Texas Historical Commission։ Վերցված է December 5, 2015(անգլ.)
- ↑ «McCartney concert drives large crowds to Buddy Holly Center»։ KCBD։ October 3, 2014։ Վերցված է December 10, 2015(անգլ.)
- ↑ «Popular roots rocker in Summer Showcase»։ Lubbock Avalanche-Journal։ August 14, 2015։ Վերցված է December 10, 2015(անգլ.)