Բադդի Բոլդեն

աֆրոամերիկյան կոռնետահար

Չարլզ Ջոզեֆ «Բադդի» Բոլդեն (սեպտեմբերի 6, 1877(1877-09-06)[1][2], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - նոյեմբերի 4, 1931(1931-11-04)[1][2], Jackson, Իստ Ֆելիսիանա շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), աֆրոամերիկացի կոռնետահար։ Ժամանակակիցները նրան համարում են Նոր Օրլեանի ռեգ-թայմ կամ Ջաս երաժշտական ոճի զարգացման կարևորագույն դեմքերից, որը հետագայում հայտնի դարձավ ինչպես ջազ։

Բադդի Բոլդեն
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունBuddy Bolden
Ի ծնե անունՉարլզ Ջոզեֆ «Բադդի» Բոլդեն
Ծնվել էսեպտեմբերի 6, 1877(1877-09-06)[1][2]
Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 4, 1931(1931-11-04)[1][2] (54 տարեկան)
Jackson, Իստ Ֆելիսիանա շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Ժանրերջազ, բլյուզ
Մասնագիտությունբենդ-լիդեր, դիրիժոր, ջազ երաժիշտ, փողհար և Վարսահարդար
ԳործիքներՇեփոր
 Buddy Bolden Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բադդի Բոլդենի հայրը՝ Վեսթմոր Բոլդենը իր պապի նախկին ղեկավարի՝ Վիլիամ Ուոլքերի ընտանիքի վարորդն էր, երբ Բադդին ծնվեց, իսկ մայրը Ալիս նի Հերիսն էր, ով 18 տարեկան էր, երբ 1873 թվականի օգոստոսի 14-ին նրանք ամուսնացան (և նրա հայրն այն ժամանակ մոտավորապես 25 տարեկան էր, քանի որ նշված է, որ նա 1866 օգոստոսին 19 տարեկան էր)[3] : Բադդի Բոլդենի հայրը մահացավ, երբ նա 6 տարեկան էր, և նրան մեծացրեց մայրը։ Փաստաթղթերում տարբեր ժամանակ ընտանիքի ազգանունը տարբեր կերպ էր արտասանվում, ինչպես օրինակ «Բոլեն» «Բոլդինգ» «Բոլդան» և «Բոլդեն»[4]։ Նա հաճախել է Նոր Օրլեանի Ֆիսկ դպրոց, սակայն դրա մասին վկայող հիմնավոր ապացույցներ չկան, քանի որ այն տեղանքում, որտեղ նա ապրել է այս դպրոցի և այլ դպրոցների մասին վկայություններ չեն պահպանվել[5]։

Երաժշտական կարիերա խմբագրել

Նա հայտնի էր ինչպես Քինգ Բոլդեն, և նրա խումբը միշտ հայտնի էր Նոր Օրլեանում` նրա ծննդավայրում, 1900-1907 թվականներին, երբ նա անգործունակ դարձավ շիզոֆրենիայի պատճառով[6]։ Բոլդենը հայտնի էր իր բարձր ձայնով և իմպրովիզներով։ Նա մեծ ազդեցություն թողեց ավելի երիտասարդ երաժիշտների վրա։ Այն ժամանակ Բոլդենի տրոմբոնահարը Վիլլի Կոռնիշը հրավիրվեց Բոլդենի խմբի հետ ձայնագրվելու, սակայն պահպանված ձայնագրություն այդպես էլ չհայտնաբերվեց։

1907 թվականին Բոլդենը տառապում էր ալկոհոլային կախվածությամբ, երբ նա 30 տարեկան էր։ Նման ախտորոշմամբ նրան տեղափոխեցին հոգեբուժարան, որտեղ նա անցկացրեց իր կյանքի վերջին տարիները[7]։

Բոլդենը թաղվեց անանուն գերեզմանատանը՝ Holt Cemetery-ում, Նոր Օրլեանի աղքատների գերեզմանոցում։ 1998 թվականին Բոլդենի հուշարձանը կանգնեցվեց Holt Cemetery-ում, սակայն նրա իսկական գերեզմանը մնում է անհայտ։

Երաժշտություն խմբագրել

 
Բադդի Բոլդենի խումբը

Բազում վաղ ջազ երաժիշտներ Բոլդենին և նրա խմբին համարում են երաժշտական այն ոճի հիմնադիրները, որը հայտնի դարձավ ինչպես «ջազ», քանի որ այդ տերմինը հայտնի չէր երաժշտական աշխպարհում մինչև Բոլդենի հայտնիության դարաշրջան։ Համենայն դեպս գրողներից մեկն նրան անվանեց «ջազի հայր»։ Նրան համարում են անհաջող, ռեգ-թայմի ավելի ստեղծագործ տարբերակ՝ բլյուզի տարրերով. Բոլդենի խումբն առաջինն էր, որ արույրե գործիքներով բլյուզ էր նվագում։ Նա նաև գաղափարներ էր վերցրել գոսպելից, որը լսել էր քաղաքի աֆրո-ամերիկյան բապտիստական եկեղեցիներում։

Մյուս կոռնետիստներին նմանվելու փոխարեն, Բոլդենը խաղում էր երաժշտություն, որը լսում էր և այն հարմարեցնում իր տեմբրին։ Այդպիսով նա ստեղծեց հիանալի երաժշտական ոճ։

Բոլդենը հայտնի էր իր հզոր, բարձր նվագելու ոճով։ Ջո Քինգ Օլիվերը, Ֆրեդի Կեպարդը, Բանկ Ջոնսոնը և մյուս վաղ Նոր Օրլեանի ջազ երաժիշտներն ուղղակիորեն ոգեշնչված էին նրա նվագելու ոճով։

Բոլդենի և ոչ մի ձայնագրություն չի պահպանվել։ Նրա տրոմբոնիստ Վիլի Քորնիշը վկայել էր, որ Բոլդենի խումբը ուշ 1890-ական թվականներին ստեղծեց վերջին հաշվով մեկ ձայնագրություն։ Նոր Օրլեանի հին ժամանակների մյուս 3 երաժիշտներ՝ Ջորջ Բաքետը, Ալֆոնսո Պիչուն և Բոբ Լայնսը նույնպես հիշատակված են ձայնագրության մեջ վաղ 1900-ականներին։ Հետազոտող Թիմ Բրուքսը հավատում էր, եթե դրանք գոյություն ունեն, ապա կարող է գաղտնի ձայնագրվել էին տեղի երաժշտական ղեկավարների համար և երբեք չեն հրապարակել դրանք հանրության համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Donald M. Marquis: In Search of Buddy Bolden, p. 11-18
  4. Donald M. Marquis: In Search of Buddy Bolden, p. 19
  5. Donald M. Marquis: In Search of Buddy Bolden, p. 29-30
  6. see Donald M. Marquis: In Search of Buddy Bolden, p. 58 and p. 92 where Marquis states: "In asking questions about Bolden, if the barbershop, the Cricket, girls, loudness, and "Funky Butt" are all that is mentioned, one can surmise that rather than actually having known Bolden the person has merely read Jazzman." (that is the, as Marquis proves, rather inaccurate account given by Charles Edward Smith and Frederic Ramsay Jr., the editors of the book in question (see Marquis, p. 3 - 4))
  7. see Donald M. Marquis: In Search of Buddy Bolden, p.107: "... on that fabled cylinder, according to Willie Cornish, they [Buddy Bolden's band] had recorded a couple of marches." In the 2005 epilogue to the book (p.158-159) Marquis also discusses these recordings that have not been found. On pages 44-45 of the same book the question is discussed in detail. Marquis concludes: "That the cylinder was made is quite believable; that is is gone forever is even more believable..." (p. 44)

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Barker, Danny, 1998, Buddy Bolden and the Last Days of Storyville. New York: Continuum. p. 31.
  • Marquis, Donald. In Search Of Buddy Bolden: First Man Of Jazz. Louisiana State University Press. ISBN 0-8071-3093-1.