Արտյոմ Բադալյան

հայ օդաչու
(Վերահղված է Բադալյան Արտյոմից)

Արտյոմ Արշակի Բադալյան (սեպտեմբերի 12, 1961(1961-09-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օդաչու-բորտմեխանիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Արտյոմ Բադալյան
Ծնվել էսեպտեմբերի 12, 1961 (62 տարեկան)
ԾննդավայրԵրևան,
ՔաղաքացիությունՀՀ
Ազգությունհայ
Մասնագիտությունօդաչու

Ավարտել է Սլավյանսկի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի տեխնիկական ուսումնարանը (1982) և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1991)։ 1982–93-ին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։ 1993-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 152 ժամ։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության համար» մեդալով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։