Բագարատ Թևյան

հայ հրապարակախոս, արձակագիր, խմբագիր, թարգմանիչ, դրամատուրգ

Բագարատ Թևյան (1893[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] - 1970[1][2], Ստամբուլ, Թուրքիա[1][2]), հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս։

Բագարատ Թևյան
արմտ. հայ.՝ Բագրատ Թեւեան
Ծնվել է1893[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2]
Վախճանվել է1970[1][2]
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա[1][2]
Մասնագիտությունգրող, լրագրող, ուսուցիչ և խմբագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
ԿրթությունԿեդրոնական վարժարան (1915)[1] և Պերպերյան վարժարան[1]
ԱշխատավայրՊերպերյան վարժարան[1]
ԶավակներQ21287081?
Բագարատ Թևյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը, սովորել նախ թաղային վարժարանում, ապա՝ Կեդրոնական։ 1918-1919 թթ.-ից սկսած պոլսահայ մամուլում տպագրել է հրապարակախոսական հոդվածներ և գեղարվեստական երկեր, ինքնուրույն և թարգմանական թորթոններ։ Աշխատակցել է «Ճակատամարտ», «Շեփոր», «Ժամանակ», «Զարթոնք», «Մարմարա», «Նոր լուր» և այլ պարբերականների։ 1926-ին հրատարակել է «Կեսուր» երգիծական շաբաթաթերթը։ Հետագայում խմբագրել է «Անուշապուր», «Պատկեր» պարբերականները։ 1928 թ.-ից՝ մոտ քառասուն տարի, հրատարակել է «Երջանիկ տարեգիրքը», որին աշխատակցել են պոլսահայ բոլոր գրողներն ու բանաստեղծները։

Առանձին գրքերով հրատարակել է «Թոսուն Միրիկ» (Կ. Պոլիս, 1931), «Բանտարկյալի մը օրագիրը» (1933), «Զսպանակի վրա» (1951) վեպերը, «Հանգրվանը» (1943), «Շուշիկին կաղանդը» (1954), «Զարթիկ հորքուրին տունը» (1955) պիեսները, գրված Ատրինե Տատրյանի հետ միասին։

Թարգմանություններից առանձին գրքով լույս է տեսել Վ. Քեոյի «Փոցտամի գաղտնիքները» վեպը (Կ. Պոլիս, 1924)։ Օգտագործել է Բոռ, Մահակ, Զապել Տերտերյան, Պրպտող, Բ. Թայիս, Սեդա, Բակուր, բրոֆ. Ներսես Ճիլանճյան և այլ ծածկանուններ[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 358.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բագարատ Թևյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 174