Նոր լուր, գրական, քաղաքական օրաթերթ, ապա՝ եռօրյա (1945 թվականից)։ Լույս է տեսել 1924-1936, 1945-1954 թվականներին, Ստամբուլում։ Խմբագիր՝ Վահան Թոշիկյան։

Նոր լուր
Տեսակհանդես
Լեզութուրքերեն
ԵրկիրԹուրքիա
Հաճախականությունեռօրյա

Ուղղվածությունը խմբագրել

Լուսաբանել է տեղի հայ համայնքի առօրյան, ծանոթացրել Հայաստանի տնտեսության ու մշակույթի նվաճումներին, սփյուռքի իրադարձություններին։ Ներկայացրել է միջազգային քաղաքական կացությունը, Եվրոպայի պետությունների հետպատերազմյան հարաբերությունները։ Տպագրել է հայ և օտար հեղինակների գրական ստեղծագործություններ, գրախոսականներ, թատերական մեկնաբանություններ, պատմագիտական և մանկավարժական հոդվածներ, կենցաղի ու առողջապահության վերաբերյալ խորհրդատվություններ, մարզական լուրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։