«Բագարանի Շուշանավանքը» (ռուս.՝ Монастырь Шушанаванк в Багаране, անգլ.՝ Shushanavank monastery of Bagaran), եռալեզու՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն գիրք, որը նվիրված է հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական յուրօրինակ հուշարձաններից մեկի՝ Բագարանի Սուրբ Շուշանավանք վանական համալիրին և այն ընդգրկող հուշարձանախմբի պատմաճարտարապետական ու աղբյուրագիտական քննությանը[1][2][3]։ Գրքի համահեղինակներն են՝ վիմագրագետ, հնագետ, ձեռագրագետ, պատմական գիտությունների թեկնածու (2013) Արսեն Հարությունյանը ու ճարտարապետներ՝ Գրիգոր Նալբանդյանը[3] և Աշոտ Հակոբյանը[2]։ Հրատարակվել է 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների վարչության աջակցությամբ` Երևանում, «Տիգրան Մեծ» հրատարակչությունում[1][2][3]։ Գրքի խմբագիրն է՝ վիմագրագետ, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու (1986) Գագիկ Սարգսյանը։ Գիրքը նախատեսված է Հայոց պատմության և մշակույթի հարցերով զբաղվող մասնագետների և ընթերցող լայն հասարակության համար։

Բագարանի Շուշանավանքը (ռուս.՝ Монастырь Шушанаванк в Багаране, անգլ.՝ Shushanavank monastery of Bagaran)
ռուս.՝ Монастырь Шушанаванк в Багаране և անգլ.՝ Shushanavank monastery of Bagaran
ՀեղինակԱրսեն Հարությունյան, Գրիգոր Նալբանդյան, Աշոտ Հակոբյան
Անվանվել էՍուրբ Շուշանավանք
Տեսակգիրք
ԹեմաՊատմություն, ճարտարապետություն, աղբյուրագիտություն
Բնօրինակ լեզուՀայերեն, ռուսերեն, անգլերեն
Ստեղծման տարեթիվ2021
Նկարագրում էԲագարանի Սուրբ Շուշանավանքի և այն ընդգրկող հուշարձանախմբի պատմաճարտարապետությունն ու աղբյուրագիտությունը
Էջեր256
ԽմբագիրԳագիկ Սարգսյան
Կազմի հեղինակԱրամ Ուռուտյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակված է«Տիգրան Մեծ» հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2021
ԳՄՍՀISBN 978-99941-0-974-6
ՀՏԴ94(479.25):726
ԳՄԴ63.3(5Հ)+85.11

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2021 թվականի մարտի 20-ին «Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորում» կենտրոնում[2]։

Բովանդակություն խմբագրել

Գրքում փորձ է արվել պարզելու Սուրբ Շուշան անվան ծագումը, հստակեցվել են հուշարձանախմբի շինարարական փուլերն ու թվագրումը, ճարտարապետակա-հորինվածքային լուծումները, ներկայացվել են վիմագրերը[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ««Բագարանի Շուշանավանքը». նոր գիրքը բացահայտում է պատմական Բագարանի լռակյաց «պահապանին»». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Գիտական հանրության դատին հանձնվեց «Բագարանի Շուշանավանքը» աշխատությունը». armenpress.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. 3,0 3,1 3,2 ««Բագարանի Շուշանավանքը» ներկայացվել է ընթերցողին». 1lurer.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել