Բագատել (ֆր.՝ bagatelle, փոքր նրբագեղ իր), կատարման համար ոչ բարդ, փոքր պիես, մանրանվագ՝ որևէ գործիքի (հիմնականում՝ դաշնամուրի) կամ գործիքի անսամբլի համար։

Եզրույթն առաջին անգամ օգտագործել է Ֆրանսուա Կուպերենը («Lesbagatelles» կլավեսինի համար, 1717 թվական)։ Լյուդվիգ վան Բեթհովենի նրան հաջորդող կոմպոզիտորների ստեղծագործություններում բագատելը վերածվել է գործիքային ժանրի։

Բագատելներ են գրել Ֆերենց Լիստը, Բելա Բարտոկը, Անտոն Վեբերնը, Յան Սիբելիուսը, Անտոնին Դվորժակը, Անատոլի Լյադովը, Տիգրան Մանսուրյանը («Հինգ բագատել» դաշնամուրային տրիոյի համար, 1985 թվական), Աշոտ Սաթյանը («Վեց բագատել» դաշնամուրի համար, 1982 թվական) և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։