Բաբա Յոժկան և մյուսները
Բաբա Յոժկան և մյուսները, ռուսական լիամետրաժ մուլտֆիլմ, ստեղծվել է 2003-2006 թվականներին ռեժիսոր Վալերի Ուգարովի կողմի՝ց «United Multimedia Projects» ստուդիայում։ 2003 թվականին պատրաստ էր առաջին մասը (տևողությունը` 15 րոպե), որը ցուցադրվել է Սուզդալի անիմացիոն ֆիլմերի ռուսական բաց փառատոնում։ 2006 թվականին լիամետրաժ ֆիլմն ավարտին է հասցվել և ցուցադրվել Սուզդալի 2008 թվականին անիմացիոն ֆիլմերի ռուսական բաց փառատոնի ժամանակ։ 2008 թվականին ստեղծվել է մուլտֆիլմի շարունակությունը` «Բաբկա Յոժկայի նոր արկածները» անվանումով։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վալերի Ուգարով |
Սցենարիստ | Միխայիլ Լիպսկերով |
Երկիր | Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Տևողություն | 1,1 րոպե |
Սյուժե
խմբագրելՁյունածածկ անտառի վրայով թռչում էր արագիլը և զամբյուղի մեջ բերում էր մանկիկին։ Հանկարծ վերևից նրա վրա հարձակվում է բազեն, արագիլը մի կողմ է նետվում և վայր է գցում զամբյուղը, որն ընկնում է խորը ձյան մեջ։ Արագիլը շրջում է անտառի վրայով, սակայն չի գտնում զամբյուղը և հեռանում է։ Մանկիկը ճչում է, և նրա ձայնը լսում է Բաբա Յագան, ով ապրում էր այդ խորը անտառում, խրճիթի մեջ։ Նա կանչում է իր ընկերներին` Կիկիմորին, Լեշիին, Կոշչեյին և Վոդյանոյին, ովքեր նույնպես ապրում էին այդ անտառում։ Վիճելով` նրանք որոշում են համատեղ մեծացնել աղջկան։ Բաբա Յագան նրան տալիս է Բաբկա Յոժկա անունը։ Աղջիկը մեծանում էր, և նրա հետ տարբեր արկածներ են պատահում։ Իմաստուն ագռավը ցույց է տալիս նրան ծառի փչակը, որտեղ Բաբկա Յոժկան գտնում է կոտրված թևով երիտասարդ բվեճ Ֆիլիմոնին։ Բաբա Յագայի օգնությամբ աղջիկը բուժում է նրան և ձեռք է բերում հավատարիմ ընկեր։ Իվան Կուպալայի տոնի նախօրեին կախարդական անտառ է մտնում Օձը և գողանում է կախարդական ծաղիկը։ Բաբկա Յոժկան կարողանում է նրան խորամանկել և իր ընկերների օգնությամբ հաղթել, իսկ կախարդական ծաղկից խնդրում է ամենաբարի մարդասիրական ցանկությունը։
Հեղինակներ
խմբագրելռեժիսոր | Վալերի Ուգարով |
սցենարի հեղինակ | Միխայիլ Լիպսկերով |
բեմադրող նկարիչ | Մարիա Լեսկովա |
անիմատորներ | Վլադիմիր Վիշեգորոդցև,Դմիտրի Նովոսելով, Վյաչեսլավ Կայուկով, Մաքսիմ Ուշակով, Ալեքսանդր Պանով |
նկարիչներ | Մարիա Պրուդնիկովա, Ռոման Պեշկով, Ելենա Դորոժկինա, Սերգեյ Խոլչև, Պավել Բրեժնև, Ալեքսանդր Բրեժնեվ, Զոյա Կոժևնիկովա, Ելենա Ստանիկովա, Դարյա Բրեժնևա, Իրինա Չերենկովա, Ստելլա Սամվելևա, Նադեժդա Նազարովա |
օպերատոր | Վասիլի Կաշենցև |
պրոդյուսեր | Սերգեյ Կարպով |
կոմպոզիտոր | Ալեքսանդր Պինեգին |
հնչյունային ռեժիսորներ | Անդրեյ Մոլչանով, Մարիա Ուշենինա |
դերերը կրկնօրինակել են |
|
- Մուլտֆիլմի լուսագրերում հեղինակները ներկայացված են անուն-ազգանուններով։
Երգեր
խմբագրել- «Ծնունդդ շնորհավոր» (խոսքը` Անդրեյ Ուսաչովի, կատարում են Ալեքսանդր Պոժարովը և Տատյանա Բոնդարենկոն)
- «Ի՞նչ գուշակել» (խոսքը` Մարինա Գակիի, կատարում են Քրիստինա Գավրիլովան և Եվգենիա Նովիկովան)
- «Իվան Կուպալայի գիշերը» (խոսքը` Անդրեյ Օվչուկով-Սուվորովի, կատարում է Եվգենիա Նովիկովան)
- «Բաբա Յագան և ուրիշները» (խոսքը` Անդրեյ Ուսաչյովի, կատարում են Ալեքսանդր Պոժարովը և Տատյանա Բոնդարենկոն)
- «Ի՞նչ գուշակել» և «Իվան Կուպալի գիշերը» երգերի երաժշտության հեղինակը Ալեքսանդր Կորիստինն է
Փառատոններ և պարգևներ
խմբագրել- 2004 - Անիմացիոն կինոյի IX ռուսական բաց փառատոնում մուլտֆիլմի սցենարի հեղինակ Միխայիլ Լիպսկերովը, ռեժիսոր Վալերի Ւոգարովը, նկարիչ Մարինա Լեսկովան և պրոդյուսեր Սերգեյ Կարպովն արժանացել են դիպլոմների[1]
- 2008 - ճանաչվել է Սուզդալի անիմացիոն կինոյի XIII բաց փառատոնի լավագույն մուլտֆիլմ[2]
- 2008 - «Ոսկե դյուցազն» XII միջազգային կինոֆորումում ռեժիսոր Վալերի Ուգարովը պարգևատրվել է դիպլոմով` «Ռեժիսորական օրիգինալ մտահղացման» համար[3]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Протокол Жюри и результаты зрительского рейтинга IX Открытого Российского фестиваля анимационного кино. 16.02.2004
- ↑ Подведены итоги XIII открытого фестиваля анимационного кино в Суздале. 3.03.2008
- ↑ «Лауреаты XII Международного Кинофорума «Золотой Витязь» 2008г». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
Գրականություն
խմբագրել- Липскеров Михаил Как волк телёночку мамой был и другие сказки. — М.: Астрель, 2012. — 352 с. — ISBN 978-5-271-41390-2 с.37-105 «Бабка Ёжка и другие».
Արտաքին հղումներ
խմբագրել- «Бабка Ёжка и другие»(2003) մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Бабка Ёжка и другие»(2006) մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Бабка Ёжка и другие»(2003) «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Бабка Ёжка и другие»(2006) «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Бабка Ёжка и другие»
- «Бабка Ёжка и другие» — премьера 21.02.2008