Պուլսարներ (ռադիոճառագայթման բաբախող աղբյուրներ), արտահայտության կրճատ ձևը, բաբախիչներ, իմպուլսային էլեկտրամագնիսական ճառագայթման տիեզերական աղբյուրներ։

Պուլսարի սխեմատիկական պատկերը։ Գնդի կենտրոնում գտնցում է նեյտրոնային աստղը

Պատմություն խմբագրել

 

Հայտնաբերվել են 1967 թվականին։ Ըստ ռադիոճառագայթման տիպի պուլսարները խիստ տարբերվում են տիեզերական ռադիոճառագայթման բոլոր աղբյուրներից։ Հայտնի պուլսարների թիվը արդեն 1982 թվականին անցնում էր 300-ից։

Արժեքներ խմբագրել

Դրանց իմպուլսների պարբերության արժեքները գտնվում են 0,033-3,75 վրկ տիրույթում։ Առավել հաճախ հանդիպող պարբերությունն է 0,6 վրկ։ Պուլսարների առաջին դիտումները վկայում էին դրանց պարբերությունների հաստատուն լինելու մասին։ Հետագայում պարզվեց, որ որոշ Պուլսարներ պարբերությունները շատ դանդաղ (վրկում 10−13-ից 10−18 վրկ) աճում են։ Երբեմն տեղի է ունենում նաե պարբերության անակնկալ փոփոխություն։

Համաստեղություններում խմբագրել

Պուլսարներից երկուսը նույնացվել են Ցուլ և Առագաստ համաստեղություններում գտնվող հայտնի գերնոր աստղերի մնացուկների հետ։ Դրանցից մեկի՝ Խեցգետնաձև միգամածությունում գտնվող պուլսարի իմպուլսային ճառագայթումը դիտվել է նաև տեսանելի, ռենտգենյան և գամմա տիրույթներում։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Малов И. Ф., Малофеев В. М. Пульсары: 20 лет исследований // Земля и Вселенная. — 1991. — № 1. — С. 16—22.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 460