Աբրահամ Գասպարյան

հայ լրագրող, հեռուստահաղորդավար
(Վերահղված է Ա. Գասպարյանից)

Աբրահամ Գևորգի Գասպարյան (մայիսի 10, 1981(1981-05-10), Հալեպ, Սիրիա), հայ լրագրող, հեռուստահաղորդավար, մեկնաբան։

Աբրահամ Գևորգի Գասպարյան
Ծնվել էմայիսի 10, 1981 (42 տարեկան)
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Քաղաքացիություն{{{2}}} Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունհաղորդավար,
մեկնաբան, լրագրող, քաղաքագետ

Հաղորդավար, լրագրող Արփի Հարությունյանի ամուսինն է։

Կենսագրություն խմբագրել

1987-1992 թվականներին սովորել է Հալեպի ազգային Հայկազյան վարժարանում, 1993-1999 թվականներին՝ «Քարեն Եփփե» ազգային ճեմարանում։ 1999-2006 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնում, 2006-2009 թվականներին՝ նույն ամբիոնի ասպիրանտուրայում։

2003-2007 թվականներին աշխատել է «Նոյան Տապան» լրատվական գործակալությունում՝ որպես արևմտահայերեն լուրերի թողարկող խմբագիր, ապա՝ անգլերեն լուրերի թարգմանիչ, խմբագիր, վերլուծաբան։ 2005 թվականին աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի «ԼՍ» երիտասարդական ծրագրում՝ որպես քաղաքական լրագրող։ 2009 թվականին աշխատել է «Անկախ» շաբաթաթերթում՝ որպես քաղաքական վերլուծաբան։ 2007-2019 թթ.-ին աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին» լրատվական ծառայությունում՝ որպես մեկնաբան, խմբագիր, լրագրող։ 2019 թվականից աշխատում է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում՝ որպես «Երեկոյան լուրեր»-ի մեկնաբան։

2009 թվականից դասավանդում է ԵՊՀ-ում։ 2010 թվականին ստացել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Արտաքին հղումներ խմբագրել