Արամ Անանյան

հայ խմբագիր, հասարակական գործիչ, պատմաբան
(Վերահղված է Ա. Անանյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամ Լևոնի Անանյան (2 սեպտեմբերի, 1980թ.), հայ պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, պատմական գիտությունների թեկնածու։ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն։ Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի որդին։ ☃☃

Արամ Անանյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 2, 1980(1980-09-02) (43 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (2000)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպատմաբան, խմբագիր և հասարակական գործիչ
ԱշխատավայրԱզգային վիճակագրական ծառայություն, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ՀՀ ԱԳՆ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Արմենպրես
Ծնողներհայր՝ Լևոն Անանյան

Կրթություն խմբագրել

  • 1996-2000 թթ. - Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, բակալավրի աստիճան։
  • 2000-2002 թթ. - Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մագիստրոսի աստիճան։
  • 2002-2005 թթ. - ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի ասպիրանտուրա, «Հայոց ցեղասպանության գործոնը հայ-թուրքական հարաբերություններում 1991-2005 թթ.» թեմայով թեզ։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 2001 թ. - ՀՀ Քաղաքաշինության նախարարություն, առաջին կարգի մասնագետ։
  • 2001-2003 թթ. - ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն, բաժնի պետ, գլխավոր մասնագետ։
  • 2003-2005 թթ. - ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող։
  • 2005 թթ. - ՀՀ ԱԳՆ, ռեֆերենտ։
  • 2005-2006 թթ. - ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն։
  • 2006-2009 թթ. - ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։
  • 2007-2008 թթ. - «Ֆորում» պարբերականի գլխավոր խմբագիր։
  • 2008-2009 թթ. - Հայաստանի նախագահի ռեֆերենտ։
  • 2009 թ. օգոստոսի 10-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի վարչապետի օգնական[1]։
  • 2011 թ. հոկտեմբերի 18-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի վարչապետի օգնականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[2]։
  • 2011 թ. հոկտեմբերի 18-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար՝ հասարակական հիմունքներով[3]։
  • 2011 թ. հոկտեմբերի 20-ից - «Արմենպրես» գործակալության տնօրեն։
  • 2012 թ. մայիսի 25-ին Հայաստանի Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով՝ ազատվելով Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից[4]։

Այլ տվյալներ խմբագրել

2009-ին պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալով։ Երեք մենագրությունների, շուրջ 20 գիտական հոդվածների և 200-ից ավելի հրապարակումների հեղինակ է[5]։

Աղբյուրներ խմբագրել

  1. «Ա. ԱՆԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. «Ա. ԱՆԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. «Ա. ԱՆԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. «Ա. ԱՆԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  5. Արամ Անանյանի մասին ՀՀ կառավարության կայքում