Աֆի Ազարատու Յակուբու (անգլ.՝ Afi Azaratu Yakubu), մեդիա ոլորտի վետերան, փաստավավերագրական կինոնկարների պրոդյուսեր, ակտիվիստ։ Աֆրիկայում և մասնավորապես Գանայում խաղաղության և կայուն զարգացման նպատակին ուղղված աշխատանքի համար 2006 թվականին արժանացել է Էդբերգ մրցանակի (Edberg Award, Շվեդիա), 2013-ին՝ Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի անվան՝ «Խաղաղության և սոցիալական արդարության համար» մրցանակի (Martin Luther King, Jr. Award for Peace and Social Justice)[1][2]:

Աֆի Ազարատու Յակուբու
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրՀյուսիսային շրջան, Գանա
Քաղաքացիություն Գանա
Մասնագիտությունակտիվիստ և կինոպրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Գանայի Հյուսիսային երկրամասում[1][3]։

1994 թվականից սկսած՝ աշխատել է որպես հետազոտող, կանանց իրավունքների պաշտպան։ «Միավորված կանայք ընդդեմ կոնֆլիկտների» (Women United Against Conflict) և «Սավաննայի կանանց զարգացման հիմնադրամ»-ի (Savanna Women Development Foundation) համահիմնադիրներից է։ Բացի այդ, հիմնադրել և ղեկավարում է «Աֆրիկայում անվտանգության և զարգացման հիմնադրամ»-ը (Foundation for Security and Development in Africa (FOSDA)՝ ոչ կառավարական, տեղական մի կազմակերպություն, որի միջոցով Յակուբուն Գանայում և արևմտաաֆրիկյան ենթատարածաշրջանում մարդկանց անվտանգությանն ու ապահովությանն ուղղված բազմաթիվ նախագծեր է իրագործել[1][3][4][5][6]։ Այսպես. 2000 թվականից ի վեր FOSDA-ն պայքար է տանում Արևմտյան Աֆրիկայում փոքր զինատեսակների և թեթև զենքերի ապօրինի գործադրման դեմ[7]։

Պարգևներ խմբագրել

Կանանց իրավունքների և խաղաղության համար պայքարում զգալի ավանդ ներդնելու շնորհիվ Յակուբուն ստացել է մի շարք մրցանակներ, այդ թվում[1][2]՝՝

  • 2004 - ճանաչվել է Dagbon Personality of the year[2]
  • 2006 - Էդբերգ մրցանակ (Edberg Award, ՇվեդիաԱֆրիկայում և մասնավորապես Գանայում խաղաղության և կայուն զարգացման նպատակին ուղղված աշխատանքի համար
  • 2013 - Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի անվան՝ «Խաղաղության և սոցիալական արդարության համար» մրցանակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից՝ Գանայի Հյուսիսային երկրամասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ կատարած աշխատանքի համար[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «US Embassy congratulates Afi Azaratu Yakubu for winning Award». www.ghanaweb.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Introducing Afi Yakubu». Modern Ghana (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  3. 3,0 3,1 Online, Peace FM. «US Embassy in Ghana congratulates Afi Azaratu Yakubu for winning Martin Luther King Jnr Award». www.peacefmonline.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  4. «Let's conduct elections peacefully - FOSDA». ghananewsagency.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  5. Ghana, News. «Afi Azaratu Yakubu Awarded the 6th Annual Martin Luther King Jr. Award - News Ghana». News Ghana (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  6. «Afi Yakubu | Coady Institute» (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 13. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  7. «FOSDA's position on recent spate of armed violence». Modern Ghana (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  8. «US Embassy honours 2 Ghanaians with 2018 Martin Luther King Award». www.myjoyonline.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.