Աֆելինուս

Աֆելինուս (լատիներեն՝ Aphelinus mali), մակաբույծ միջատ, արյունային լվիճի ներքին մակաբույծ՝ խնձորենու վտանգավոր վնասատու։

Պատմություն խմբագրել

Աֆելինուսի հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է, որտեղից էլ տարածվել է տարբեր երկրներում։ Տարածումը շարունակվել է նաև Խորհրդային Միության ժամանակ, տարաբնակեցվել արյունային լվիճի ողջ արեալում, որտեղ կլիմայավարժեցվել է և ճնշել է նրա բազմացումը։

Նկարագրություն խմբագրել

Երկարությունը 1,2 միլիմետր է, մարմինը՝ սև, առջևի ոտքերի և հետևինի ծունկը՝ դեղին։ Տվյալ միջատի էգ տեսակը թրթուրի որովայնում և սեռահասուն լվիճների մարնում դնում է մեկական ձու։ Աֆելինուսի զարգացող թրթուրն առաջացնում է լվիճների ոչնչացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։