Աֆեթ Էֆենդի (Ուդի Հաբեթ, Հաբեթ Ավետիսի Մսրլյան, 1850, Կ․ ՊոլիսՀունվարի 14, 1922, Կ․ Պոլիս), ուդահար։ Երաժշտության առաջին դասերն առել է հորից։ Կ․ Պոլսի մի շարք երաժշտական խմբերի հետ բազմաթիվ ելույթներ է ունեցել, միաժամանակ մասնավոր դասերով կրթել երիտասարդ երաժիշտների։ Լավ ուդ նվազելու համար նրան անվանել են Աֆեթ (որ նշանակում է «նվաճող»)։ Գրել է երգեր ․(«Մի մեղադրեք ինձ, բարեկամներ», «Հովվական երգ», «Ինձ իմ վարդից թող հարցնեն», «Չունեմ բողոք ոչ մեկին» և այլն), երաժշտություն լարային գործիքների (ուդ, քանոն, սազ) համար։ 1905–1908-թվականներին հրատարակել է «Սազ և խոսք» (թուրքական) երաժշտական հանդեսը։

Աֆեթ Էֆենդի
Ծնվել է1850
Մահացել էհունվարի 14, 1922(1922-01-14)
Մասնագիտություներաժիշտ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 169