Աֆանտու (հուն․՝ Αφάντου), նաև՝ Աֆանդոս, քաղաք Հունաստանում՝ Էգեյան ծովի հարավարևելյան հատվածում ընկած Դոդեկանես կղզեխմբի մեջ մտնող Հռոդոս կղզու արևելյան մասում, նույնանուն ծովածոցի ափին, Հռոդոս քաղաքից մոտավորապես 20 կիլոմետր դեպի հարավ[1]։ Ծովի մակերևույթից բարձրությունը 39 մետր է[2]։ Սահմանակից Կոլիմբիա գյուղի հետ միասին 2010 թվականից վարչականորեն մտնում է Հարավային Էգեյան կղզիներ պերիֆերիայի Հռոդոսի համայնքի կազմի մեջ[3][4]։ Զբաղեցնում է 28,475 քառակուսի կիլոմետր տարածք[2][2]։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 6.072[5][5][5]:

Բնակավայր
Աֆանտու
ԵրկիրՀունաստան Հունաստան
Մակերես46,1 կմ²
Բնակչություն6072 մարդ (2011)
Հեռախոսային կոդ2241
Փոստային դասիչ85103
Աֆանտու (Հունաստան)##
Աֆանտու (Հունաստան)

Քաղաքի անվանումը հունարենից թարգմանած նշանակում է անտեսանելի (հին հունարեն՝ ἄφαντος). նկատի է առնվել այն հանգամանքը, որ Աֆանտուն ծովից չի երևում։

Աֆանտուում կա գոլֆի մեծ դաշտ, գործում է այդ խաղի համար անհրաժեշտ ապրանքների խանութ[1]։

Բնակավայր Բնակչ. (2011)[5]
Աֆանտու 6072
Կոլիմբիա 257

Բնակչություն խմբագրել

Տարին Բնակչ.
1991 5157[6]
2001 5474[6]
2011 6072[5]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Чем заняться на Родосе? // Греческие острова и Афины. Путеводитель / Баунов А. Г., Тимофеев И. В. Под ред. Александра Турова. — 5-е изд.. — М.: Вокруг света, 2012. — С. 138. — 372 с. — ISBN 978-5-98652-427-6
  2. 2,0 2,1 2,2 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 415. — ISSN 1106-5761. Архивировано из первоисточника 21 Սեպտեմբերի 2015.
  3. «ΦΕΚ B 1292/2010, Kallikratis reform municipalities» (հունարեն). Government Gazette.
  4. «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Κ. Αφάντου (Δωδεκανήσου)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2021 թ․ փետրվարի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. 6,0 6,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.

Գրականություն խմբագրել

  • Ιστορία και λαογραφία του Αφάντου Ρόδου, Τσαμπίκου Ηλ. Σηφόπουλου
  • Από το δήμο Βριγηνδαρίων στο Δήμο Αφάντου, Τσαμπίκου Ηλ. Σηφόπουλου, 2004

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆանտու» հոդվածին։