Միխայիլ Աֆանասև (ռուս.՝ Михаи́л Ю́рьевич Афана́сьев, դեկտեմբերի 30, 1954(1954-12-30)), ռուս դիվանագետ։

Միխայիլ Աֆանասև
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր դեկտեմբերի 30, 1954(1954-12-30) (69 տարեկան)
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Կենսագրություն խմբագրել

1980 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1980 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 2000 թվականից մինչև 2005 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կադրերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2005 թվականի փետրվարի 28-ից մինչև 2010 թվականի հոկտեմբերը 29-ը Եթովպիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2006 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2010 թվականի հոկտեմբերի 29-ը Ադիս Աբեբայում եղել է Աֆրիկական միության Ռուսաստանի Դաշնության լիազոր ներկայացուցիչ[2][3]։
  • 2010 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2019 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվական ապահովության դեպարտամենտի տնօրեն։
  • 2019 թվականի սեպտեմբերի 19-ից Ալբանիայում համարվում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4]։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • Երկրորդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2004 թվականի մայիսի 6)[5]
  • Առաջին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2008 թվականի փետրվարի 11)[6]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2013 թվականի հունիսի 13)[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 28.02.2005 № 225 «О назначении Афанасьева М.Ю. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Федеративной Демократической Республике Эфиопии»
  2. 2,0 2,1 Указ Президента Российской Федерации от 29.10.2010 № 1304 «О Афанасьеве М.Ю.»
  3. Указ Президента Российской Федерации от 09.11.2006 № 1256 «О назначении Афанасьева М.Ю. Полномочным представителем Российской Федерации при Африканском союзе в Аддис-Абебе, Федеративная Демократическая Республика Эфиопия, по совместительству»
  4. Указ Президента Российской Федерации от 16.09.2019 № 444 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Республике Албании»
  5. Указ Президента Российской Федерации от 06.05.2004 г. № 584 "О присвоении дипломатических рангов"
  6. Указ Президента Российской Федерации от 11.02.2008 г. № 173 "О присвоении дипломатических рангов"
  7. Указ Президента Российской Федерации от 13.06.2013 г. № 562 "О присвоении дипломатических рангов"

Արտաքին հղումներ խմբագրել