Աֆանասևսկի Պոստիկ ( ռուսերեն՝ Афанасьевский Постик), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում։ Գտնվում է Տուապսեից 74 կմ հյուսիս, Պսեկուպս գետի ձախ ափին, ծովի մակարդակից 133 մ բարձրության վրա։

Գյուղ
Աֆանասևսկի Պոստիկ
ռուս.՝ Афанасьевский Постик
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՏուապսեի շրջան
Հիմնադրված է1865 թ.
ԲԾՄ133 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն50 մարդ (2010)
Ազգային կազմհայեր, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+786167
Փոստային դասիչ352825
ՍՎՏԲՀԴ03255813007
Աֆանասևսկի Պոստիկ (Ռուսաստան)##
Աֆանասևսկի Պոստիկ (Ռուսաստան)
Աֆանասևսկի Պոստիկ (Կրասնոդարի երկրամաս)##
Աֆանասևսկի Պոստիկ (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչությունը խմբագրել

Գյուղի բնակիչներն զբաղվում են թեյի մշակությամբ և այգեգործությամբ։ Գյուղում կար ակումբ և բուժկայան։ 1989 թվականին գյուղում ապրում էր 84 մարդ, որից 39 հայեր, 36 ռուսներ և 9 ուկրաինացիներ։ 1999 թվականին գյուղն ուներ 67 բնակիչ, իսկ 2010 թվականին՝ 50 բնակիչ։

Պատմությունը խմբագրել

Գյուղը հիմնադրել են Արևմտյան Հայաստանից գաղթած հայերը` 1865 թվականին։ Այն իր անունն ստացել է պահակակետի պետ, ուրյադնիկ Աֆանասևի անունից։

1925-1953 թվականներին գյուղն ընդգրկված է եղել Տուապսեի Հայկական ազգային շրջանի կազմում։

Աֆանասևսկի Պոստիկ գյուղում է ծնվել Խորհրդային Միության հերոս Հմայակ Սնոպլյանը։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 169