Ջեմիլ Աքսու
Ջեմիլ Աքսու (թուրքերեն՝ Cemil Aksu, հունվարի 29, 1977, Հոպա, Արդվինի մարզ, Թուրքիա), համշենահայ քաղաքական, հասարակական գործիչ, լրագրող, բնապահպան։ Հանդիսանում է «Համշեցու գոր» մշակութային հանդեսի գլխավոր խմբագիր և ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության տեղական համանախագահ[1]։ Հայտնի է Թուրքիայի կառավարության՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ իր խիստ քննադատման համար[1]։
Ջեմիլ Աքսու | |
---|---|
Ծնվել է | հունվարի 29, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Հոպա, Արդվինի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Անատոլիական համալսարան և Ստամբուլի Բիլգի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, բնապահպան, քաղաքական գործիչ, հասարակական գործիչ և իրավապաշտպան |
Կուսակցություն | Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1977 թվականի հունվարի 29-ին[2] Թուրքիայի Հանրապետության Արդվինի մարզի Հոպա քաղաքում[1]։
1996 թվականին Աքսուն ձերբակալվել է՝ քաղաքական մեղադրանքների հիման վրա[3][4][5]: 2004 թվականին բանտից ազատվելուց հետո ընդունվել և ավարտել է Անատոլիական համալսարանի պետական կառավարման ֆակուլտետը[6]։ Ստամբուլի Բիլգի համալսարանում (Istanbul Bilgi University) ստացել է փիլիսոփայության մագիստրոսի կոչումը[3]։
2008-2011 թվականներին եղել է համշենական Բիրյաշամ (Biryaşam) հանդեսի խմբագիր[3][4][5], որտեղ լույս են տեսել Հոպայի պատմության, ինքնության, բնության և քաղաքականության վերաբերյալ հոդվածներ[6]։ Հետագայում թերթը փակվել է[4][5]։
2017 թվականի նոյեմբերին Ջեմիլ Աքսուն սոցիալական ցանցերում իր պոստերում «հանցագործության և հանցագործների փառաբանման» համար ձերբակալվել է Թուրքիայի ոստիկանության կողմից Արդվին քաղաքում։ Մինչև այդ, հոկտեմբերի 24-ին[3] ձերբակալվել է նրա կինը՝ իրավապաշտպան և Ճնշվածների սոցիալիստական կուսակցության անդամ Նուրկան Վայչ Աքսուն։ 2017 թվականի դեկտեմբերի 8-ին՝ բանտում մի քանի շաբաթ անցկացնելուց հետո, Ջեմիլ Աքսուն կնոջ հետ ազատվել է բանտից[1]։
Ընտանիք խմբագրել
Ամուսանցած է իրավապաշտպան Նուրկան Վայչ Աքսուի (Nurcan Vayiç Aksu) հետ[1], ունեն մեկ դուստր՝ Արևը[1]։
Աշխատություններ խմբագրել
Մի շարք գրքերի և հոդվածների հեղինակ է, այդ թվում[3][6]՝
- Cemil Aksu // Karadeniz’in Sol Köşesi: Hopa // Ugur Biryol, Communications Publications, 2012
- Cemil Aksu, Meryem Özçep // Kimlikler, Çıkarlar, Siyasetler: Karadeniz Siyasetine Hopa’dan Bakmak
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Hamshen Armenian Activists Nurcan Vayiç Aksu and Cemil Aksu Released from Turkish Prison
- ↑ [1]
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Yazar Cemil Aksu tutuklandı
- ↑ 4,0 4,1 4,2 «Համշէնն ու համշէնահայերը. Ներկայացնում են համշէնցի մտաւորականները», akunq.net:
- ↑ 5,0 5,1 5,2 «ՀԱՄՇԷՆՆ ՈՒ ՀԱՄՇԷՆԱՀԱՅԵՐԸ. ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄՇԷՆՑԻ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՆԵՐԸ» (արխիվացված)
- ↑ 6,0 6,1 6,2 Cemil Aksu
Արտաքին հղումներ խմբագրել
- Ջեմիլ Աքսու (թուրքերեն) Ֆեյսբուքում
- Ջեմիլ Աքսուի հարցազրույցը Kolektifi հանդեսին (թուրքերեն)