Ացետատային մետաքս, արհեստական մանրաթել։ Էլաստիկ է, էլեկտրամեկուսիչ, ունի չափավոր հիդրոֆիլություն, փափկություն և արտաքին գեղեցիկ տեսք։ Ջերմապլաստիկ է, 160 °C-ից բարձր ջերմաստիճաններում դեֆորմացվում է, իսկ 210 °C–ից բարձր՝ քայքայվում։ Անկայուն է բևեռացած օրգ․ լուծիչների (ացետոն, էսթերներ) նկատմամբ, սկզբում ուռչում է և հետո լուծվում։ Ացետատային մետաքս ստացվում է ացետիլցելյուլոզայից։ Օգտագործվում է նուրբ մանածագործության և մետաքսե գործվածքների արտադրության մեջ։ Ացետատային մետաքս արտադրվում է նաև Հայաստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 158