Արևմտյան ուղտեր (լատին․՝ Camelops), ուղտերի ընտանիքի խոշոր ներկայացուցիչների (Camelidae) մահացող տեսակ, որոնք բնակվում էին Հյուսիսային Ամերիկայում սառցային դարաշրջանի վերջում։

Տարածում խմբագրել

Նրանք ապրել են Հյուսիսային Ամերիկայի արևմտյան մասում։ Հայտնի է 6 տեսակ, որոնցից, հնարավոր է, ոչ բոլորն են համապատասխանում նման կարգավիճակի։ Վերջին տեսակը համարվել է Camelops hesternus-ը ուշ պլեյստոցենից, որոնք անհետացել են 10000 տարի առաջ։ Կալիֆորնիայի հայտնի ագարակատանը Լա Բրեյան հայտնաբերել է 40 առանձին տեսակների դիակներ, որոնք հասել են մինչև Յուկոն գետին։ Բացի արևմտյան ուղտերից Հյուսիսային Ամերիկայում ապրել են ևս 2 և ավելի փոքր կերպարներ այս տեսակի, որոնք պատկանում էին Palaeolama և Hemiauchenia ցեղերին։ Նրանք մահացել են արևմտյան ուղտերի հետ միաժամանակ։ Սրանից հետո Հյուսիսային Ամերիկայում միլիոնավոր տարիների էվոլյուցիայից հետո ուղտեր չեն մնացել։

Արտաքին տեսք խմբագրել

Կմախք Camelops hesternus. Թեև արևմտյան ուղտերը համարվել են իրենց հարևանությամբ ապրող թզուկ ուղտերի ցեղակիցներ, բայց հիշեցնում են ներկայիս միասապատ ուղտերին (Camelus dromedarius), հասակը հասնում էր 3,6 մ-ի։ Նրանց մոտ նույնպես եղել է մեկ սապատ՝ թիկունքի կողմում, բայց նրանց մարմնի հետին մասը ավելի կլոր է, իսկ վերջույթները երկար են, ինչպես ներկայիս ուղտերինը։

Վարք խմբագրել

Արևմտյան ուղտերը, որոնք բնակվում էին Հյուսիսայի Ամերիկայի արևմտյան չորային շրջաններում, սնվում էին խոտով և շրջում էին մեծ հոտերով։ Իրենց մնացորդների կողքին հայտնաբերված մարդկային դիակները վկայում են, որ այս ուղտերը եղել են մարդկանց որսի առարկա։

Գրականություն խմբագրել

P. S. Martin: Quaternary Extinctions. The University of Arizona Press, 1984 ISBN 0-8165-1100-4

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան ուղտեր» հոդվածին։