Արևմտյան մարգարիտ
Արևմտյան մարգարիտ կամ Սիչուանի աշտարակ (չինարեն՝ 四川广播电视塔), բարձր շինություն Չեխուա շրջանի Չենդու քաղաքում (Սիչուան նահանգ, Չինաստան)։ Ունի 339 մետր բարձրություն, հանդիսանում է Արևմտյան Չինաստանի[en][1] ամենաբարձր շինությունը։ Բարձրությամբ 16-րդն է Չինաստանի շինությունների մեջ, իսկ աշխարհի բարձր հեռուստաաշտարակներից 18-րդն է։
Արևմտյան մարգարիտ | |
四川广播电视塔 | |
Տեղագրություն | Չենխուա, Չենդու, Սիչուան, Չինաստան |
Կառուցման ժամանակ | 1992/1998 — 2004 |
Օգտագործում | դիտարկման, հեռուստատեսային և ռադիոհաղորդակցություն աշտարակ, ռեստորան, գրասենյակներ |
Բարձրություն | |
---|---|
Ծայրաձող | 339 մ |
Տանիք | 257 մ |
Վերջին հարկ | 230 մ |
Տեխնիկական պարամետրներ | |
Հարկերի թիվ | 17 |
Վերելակների թիվ | 7 |
Ճարտարապետ | 中国建筑西南设计院 中国广播电影电视部设计院 |
Նկարագրություն
խմբագրելՀեռուստաաշտարակի 218 մետր բարձրության վրա գտնվում է դիտման հարկը, 204 մետր բարձրության վրա՝ դիտահարթակը։ Երկնաքերը կառուցված է երկաթբետոնից։ Սկզբնական շրջանում աշտարակը կառուցվում էր հեռահաղորդակցության նպատակով, բայց արդյունքում նրա մեջ ներառված են ոչ միայն հեռուստա և ռադիոհաղորդիչ սարքավորումներ, այլ նաև դիտման հարթակ, պտտվող ռեստորան[2], ժամանցի և առևտրի կենտրոններ, կինոթատրոններ, գրասենյակներ։
- Հիմնական առանձնահատկությունները
- Շինարարությունը սկսվել է 1992 (1998) թվականից և ավարտվել 2004 թվականին
- Բարձրությունը՝ 339 մ (ծայրաձողի հետ միասին), 257 մ (տանիքը), 230 մ (ամենավերին հարկը)
- Հարկերը՝ 17
- Վերելակները՝ 7 (0-ից 208 մետրը բարձրանում է 40 վայրկյանում)[2]
Պատմություն
խմբագրելԱշտարակի շինարարությունը պայմանավորված էր սկսել 1983 թվականին, սակայն շինարարական աշխատանքները սկսվել են միայն 1992 թվականից, բայց ֆինանսական խնդիրների պատաճառով այն երկարաձգվել է մինչև 1998 թվականը։ Շինարարությունը ավարտին է հասցվել 2004 թվականին, պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2006 թվականի հոկտեմբերի 17-ին[3]։ 2008 թվականի Սիչուանի երկրաշարժը հեռուստաաշտարակին մեծ վնաս չի պատճառել։
Պատկերասրահ
խմբագրել-
Նկար ինքնաթիռից
-
Աշտարակ վերին մասը
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 四川广播电视塔及影视文化广场(成都339) (չին.) на сайте news.huaxi100.com, 29 сентября 2014
- ↑ 2,0 2,1 40秒升至208米四川广播电视塔昨起试营业 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (չին.) на сайте e.chengdu.cn, 16 сентября 2013
- ↑ 四川广播电视塔339米高空俯瞰 成都如此的美丽 Արխիվացված 2020-02-01 Wayback Machine (չին.) на сайте city.finance.sina.com.cn, 18 октября 2006
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт башни Արխիվացված 2016-10-13 Wayback Machine (չին.)
- Западная жемчужина (անգլ.) (ֆր.) (գերմ.) на сайте structurae.net
- Западная жемчужина (չին.) на сайте baike.baidu.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան մարգարիտ» հոդվածին։ |