Արևի հարսնացուն
Արևի հարսնացուն (հանգըլ: 태양의 신부; կոր․ նոր ռոմ․: Taeyangeui Shinbu), 2011 թվականի կորեական դրամա։ Խաղում են Ջան Շին Յունը, Ջուն Ինուն, Հան Ջին Հեն, Յոն Միջուն և Սոն Յու Հան։ Հեռուստասերիալը հեռարձակվում էր SBS ալիքով 2011 թվականի հոկտեմբերի 24 ից մինչև 2012 թվականի մարտի 30-ը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 8:40, բաղկացած էր 112 սերիայից։
Արևի հարսնացուն | |
---|---|
Երկիր | Հարավային Կորեա |
Լեզու | կորեերեն |
Գլխավոր դերերում | Jang Shin-young? |
Սերիաների քանակ | 112 |
Էկրաններին է | հոկտեմբերի 24, 2011-ից մարտի 30, 2012-ը |
Հեռուստաալիք | SBS |
Նախորդ | Miss Ajumma? |
Հաջորդ | Welcome Rain to My Life? |
Պաշտոնական կայքէջ |
Պատմությունը հիմնված է Ջան Յուն Յոնգի վրա, որը Միսս Կորեա գեղեցկության մրցույթում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը, այժմ KBS հեռուստաընկերության լուրերի հաղորդավարն էր դարձել, նրա մասին գրում էին թերթերը 1999 թվականին, երբ նա ամուսնացել էր «Դոնա» ընկերության նախկին նախագահի՝ Չուա Վոն Սուկի հետ, որը իրենից մեծ էր 27 տարով։ Սա Վոն Սուկի երրորդ ամուսնությունն էր։ Ջանը և Չուան ամուսնալուծվում են 2010 թվականին[1]։
Սյուժե
խմբագրելԿիմ Հյո Վոնը՝ մի հասարակ աղջիկ մաքուր սրտով, ջանասիրաբար աշխատում էր՝ իր ընտանիքին աղքատությունից դուրս բերելու համար։ Ընտանիքի ֆինանսական դժվարությունների հետևանքով Կիմ Հյո Վոնը ( Ջան Շին Յոն) լքում է իր ընկերոջը՝ Չուա Ջին Հյուկին (Ջուն Ինու), և ամուսնանում է Լի Կան Րոյի հետ՝ մի հարուստ մարդու, որն այնքան մեծ էր, որ կարող էր իր պապիկը լինել։ Նա ամուսնու առողջարանում աշխատում էր որպես գործադիր տնօրեն, լավ հարաբերություններ ուներ բոլորի հետ։ Չնայած սրան՝ նա դժվարությամբ էր հարմարվում իր նոր կյանքին, քանի որ իր խորթ դուստրը չէր սիրում իրեն, նա լավ հարաբերությունների մեջ չէր իր ամուսնու նախկին կնոջ և բարեկամների հետ։ Իր խորթ դուստրը հանդիպում էր Չուա Ջին Հյուկի հետ և նախանձում էր Կիմ Հյո Վոնին։ Այս ընթացքում Հյո Վոնը հարմարվում է՝ դառնալով ավելի համառ, բարդ աղջիկ, և թվում է՝ այլևս երբեք չի դառնա այն աղջիկը, որ եղել էր։
Ջին Հյուկին մեծացրել են իր խնամատար ծնողները Ամերիկայում։ Հաջողությունների է հասել հյուրանոցային բիզնեսում։ Բայց երբեք չի մոռացել, թե ինչպես են իր կենսաբանական ծնողները մահացել հրդեհից, երբ նա 5 տարեկան էր։ Երբ նա իմանում է, որ Կան Րոն էր մեղավոր իր ծնողների մահվան մեջ, որոշում է վրեժ լուծել։ Ջին Հյուկը ծրագրում է Կան Ռոյից վերցնել ամեն ինչ, նույնիսկ Հյո Վոնին, որին նա դեռ սիրում էր։
Դերերում
խմբագրել- Ջան Շին Յունը՝ Կիմ Հյո Վոնի դերում
- Ջուն Ինուն՝ Չուա Ջին Հյուկի դերում
- Հան Ջին Հեն՝ Լի Կան Ռոյի դերում
- Մեն Սան Հուն՝ Կիմ Հակ Գուի դերում
- Մուն Հի Կյոնը՝ Գոն Կյոն Սոկի դերում
- Յոն Մի Ջուն՝ Լի Յե Րյունի դերում
- Կիմ Չոն՝ Ջոն Ին Սուկի դերում
- Բան Ըն Հին՝ Իմ Մի Սունի դերում
- Սոն Յու Հան՝ Բեկ Կյուն Վուի դերում
- Սոն Բյոն Հոն՝ Պակ Տե Հոյի դերում
- Պակ Սոլ Կին՝ Յոնջինի դերում
- Յոմ Ջի Յուն
- Կան Հանբյոլը՝ Կիմ Յումինի դերում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ex-Dongah Chairman's 3rd Marriage Ends in Divorce». The Chosun Ilbo. 2010 թ․ մայիսի 17. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.