Գևորգ Դևրիկյան

հայ արձակագիր

Գևորգ Խաչատուրի Դևրիկյան (1937, հոկտեմբերի 1, Դոնի Ռոստով - 1996, սեպտեմբերի 5, Երևան), հայ արձակագիր, հրապարակախոս։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1977 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1965 թվականից։

Գևորգ Դևրիկյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1937(1937-10-01)
Վախճանվել էսեպտեմբերի 5, 1996(1996-09-05) (58 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր և հրապարակախոս
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1961)
ԿուսակցությունԽՄԿԿ
ԶավակներՎարդան Դևրիկյան
Գևորգ Դևրիկյան Վիքիքաղվածքում
Գևորգ Դևրիկյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

1961 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանը։ 1961-1962 թվականներին աշխատել է «Երևան» թերթի խմբագրությունում որպես սրբագրիչ, 1962-1965 թվականներին՝ «Կոմունիզմի ուղիով» (Էջմիածին) որպես պատասխանատու քարտուղար, 1965-1967 թվականներին՝ նույն թերթում խմբագրի տեղակալ, 1967-1970 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի մամուլի պետական կոմիտեում որպես ավագ խմբագիր 1970-1974 թվականներին՝ նույն կոմիտեում խմբագրական բաժնի պետ։ 1974-1982 թվականներին եղել է «Սովետական գրող» հրատարակչության բաժնի վարիչ, 1986 թվականից՝ «Արևիկ» հրատարակչության գլխավոր խմբագիր[1]։

Դևրիկյանի ստեղծագործության թեմատիկան արդիականությունն է, հայոց պատմությունը, ազգային լավագույն ավանդույթների ժառանգման խնդիրները։

Դևրիկյան ընտանիքի և ավագ որդու՝ Վարդան Դևրիկյանի նախաձեռնությամբ Գևորգ Դևրիկյանի ծննդյան 75-րդ տարեդարձին լույս է տեսել «Հայոց մեծերը» գիրքը, որը հեղինակի վերջին գիրքն է և հանդիսանում է նրա ստեղծագործական կյանքի հանրագումարը[2][3]։

Ստեղծագործություններ խմբագրել

Վեպեր

  • «Վիրավոր կռունկ», 1978
  • «Տրդատ ճարտարապետ», 1983
  • «Գոյամարտ», 1986

Վիպակ

  • «Երկրագունդը կլոր է», 1985

Պատմվածքներ

  • «Մաքառում»։ «Գիրը մնաց հիշատակող», 1980 (1985 թվականից՝ «Մաքառում» հեռուստապիես)
  • «Մանկության տուն», 1989
  • «Պատմվածքներ», 1997

Հրապարակախոսական հոդվածների ժողովածուներ

  • «Սրբացած հուշարձան», 1975
  • «ճակատագրի ճանապարհներ», 1978
  • «Հարգանք», 1987

Ժամանակակիցները Գևորգ Դևրիկյանի մասին խմբագրել

  Բեղուն էր նրա գրիչը, իսկ ստեղծագործությունները խորը գիտելիքների, հարուստ կուտակումների արդյունք։  

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • Վիրավոր կռունկ, Երևան, 1973, 276 էջ։
  • Սրբացած հուշարձան, Երևան, 1975, 304 էջ։
  • Վիրավոր կռունկ (վեպ), Երևան, 1977, 596 էջ։
  • Դևրիկյան Գևորգ, Աբրահամյան Հենրիկ, Ճակատագրի ճանապարհներ, Երևան, 1978, 204 էջ։
  • Մաքառում։ Գիրը մնաց հիշատակող։ Օպերացիա ԲՈՒՀ (պատմվածքներ), Երևան, 1980, 496 էջ։
  • Տրդատ ճարտարապետ (վեպ), Երևան, 1983, 528 էջ։
  • Երկրագունդը կլոր է (վիպակ), Երևան, 1985, 248 էջ։
  • Գոյամարտ, Երևան, 1986, 816 էջ։
  • Հարգանք (հրապարակախոսություն), Երևան, 1987, 272 էջ։
  • Մանկության տուն, Երևան, 1989, 504 էջ։
  • Նոր Արաբկիր։ Ապրող կոթող, Երևան, 1995, 120 էջ։
  • Պատմվածքներ, Էջմիածին, 1997, 136 էջ։
  • Հայոց մեծերը (ակնարկ-էսսեներ), Երևան, 2012, 480 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Գևորգ Դևրիկյանն այսօր կդառնա 75 տարեկան
  3. Դևրիկյան, Գևորգ, Հայոց մեծերը։ Գիրք Ա(չաշխատող հղում)
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Դևրիկյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Դևրիկյան» հոդվածին։