Արևիկ Անափիոսյան (մայիսի 19, 1986(1986-05-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, քաղաքագետ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

Արևիկ Անափիոսյան
Ծնվել էմայիսի 19, 1986(1986-05-19) (34 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Հայաստանի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունքաղաքագետ և քաղաքական գործիչ

ԿենսագրությունԽմբագրել

Արևիկ Անափիոսյանը ծնվել է 1986 թվականի մայիսի 19-ին, Երևանում։ 2002-2008 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 2006 թվականին ստացել է բակալավրի, 2008 թվականին՝ մագիստրոսի կրթական աստիճան։ 2007-2008 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների դպրոցում և ստացել քաղաքագիտության մագիստրոսի աստիճան։ 2008 -2012 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ, 2010-2011 թվականներին մասնակցել է ՀՀ դիվանագիտական դպրոցի դիվանագետների դասընթացներին։ 2015 թվականին եղել է Տարտուի համալսարանի Կառավարության և քաղաքականության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող[1]։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

2005 թվականին եղել է Հայաստանի զարգացման գործակալության ներդրումների վարչության ղեկավարի օգնական (կամավոր հիմունքներով), 2007-2008 թվականներին ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչությունում եղել է կամավոր, 2009-2010 թվականներին՝ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ՝ որպես ավագ մասնագետ, վերապատրաստման ծրագրի համակարգող, 2011 թվականից՝ Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնումի ծրագրերի համակարգող, դասախոս, 2013 թվականից՝ Key Ideas / Silicon Valley/-ում որպես բիզնես խմբագիր, վերլուծաբան, Wikistrat (Վաշինգտոն) հետազոտող-վերլուծաբան, 2013-2014 թվականներին՝ ԵՄ Կենտրոնի (Հայաստան) «ԵՄ-ի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում» ծրագրի բարձրագույն կրթության փորձագետ, 2014 թվականին՝ Շվեյցարիայի ազգային գիտության հիմնադրամի (SCOPES) ծրագրի հետազոտող, 2014 թվականից՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, 2015-2017 թվականներին՝ Եվրոպայի Խորհրդի (Հայաստան) «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի խորհրդատու-համակարգող, 2017 թվականից՝ «Հասարակագիտություն» առարկայի 11-րդ դասարանի ուսումնական նյութերի ժողովածուի մշակման և դպրոցներում փորձարկման ծրագրի հրավիրված համակարգող, միաժամանակ դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանում։ 2017 թվականին եղել է Կիրառական քաղաքականության կենտրոնի (Բուլղարիա) գործադիր անդամ, ծրագրի ղեկավար։ 2018 թվականի մայիսի 21-ին նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ, 2019 թվականի հունիսի 4-ին՝ ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

Շուրջ 10 հրապարակումների հեղինակ՝ միջազգային հեղինակավոր պարբերականներում

Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Արևիկ Վարդանի Անափիոսյան»։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-02-ին։ Վերցված է 2020-03-08