Արևելք (հանդես)

ամսագիր ֆրանսիայում

«Արևելք», կիսամսյա հանդես։

Արևելք
արմտ. հայ.՝ Արեւելք
Տեսակհանդես
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրՍտեփան Ոսկանյան
Հիմնադրվել էհուլիսի 1, 1855
ՀիմնադիրՍտեփան Ոսկանյան
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման վայրՓարիզ
ԳրասենյակՓարիզ
Լուծարվել էփետրվարի 1, 1856

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1855–1856 թվականներին Փարիզում։ Խմբագիր՝ Ստեփան Ոսկանյան (Ոսկան)։

Տպագրել է պատմական, գեղարվեստական, քննադատական երկեր։

Արծարծել է հայ հասարակական կյանքի վերափոխման հարցեր։ Ունեցել է գիտական, վիպային, պատմական, բանահյուսական, ազգային, երկրագործական և այլ բաժիններ։

Հիմնական նյութերը գրել կամ թարգմանել է խմբագիրը՝ երբեմն Հարմա, Հրանտ, Վահե ծածկանուններով։

«Արևելք» առաջադրել է ազատագրական գաղափարներ, քննադատել ազգային-քաղաքական բռնությունները Թուրքիայում։

Տպագրել է հակիրճ տեսություններ եվրոպացի (մասնավորապես՝ ֆրանսիացի) գրողների (Պիեռ Կոռնեյլ, Ժան դը Լաֆոնտեն, Մ. Ֆլորիան, Ժան-Ժակ Ռուսո, Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան, Ադամ Միցկևիչ, Ալեքսանդր Դյումա-որդի և ուրիշներ) երկերի մասին և թարգմանաբար տպագրել նրանց գործերից։

Նպաստել է աշխարհաբարի զարգացմանն ու մշակմանը, հայերենի բառաշինությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։