Արևարան (թռչնաբուծություն)

Արևարան (լատին․՝ solarium, solarius՝ արևային), սոլյարի թռչնաբուծության մեջ թռչունների բտման համար նախատեսված պինդ ծածկույթով տարածք։

Արևարան

Կառուցվածք խմբագրել

Սովորաբար հարում է թռչնանոցի շենքի երկայնակի պատին։ Ցանցապատված է երեք կողմից։ Թռչնանոցի բաժանմունքներին համապատասխան՝ արևարանը ցանցամիջնորմներով բաժանում են մասերի։ Ընտրասերման թռչնանոցների արևարանը ցանցապատում են նաև վերևից։ Հատակը լինում է բետոնից կամ ասֆալտաբետոնից՝ շենքից դեպի դուրս որոշակի թեքությամբ։ Սագերի և բադերի համար նախատեսված արևարանը հանդերձում են նաև հոսող առվակներով։ Արևարանի մակերեսը պետք է լինի թռչնանոցի մակերեսից ոչ պակաս։ Այն շրջաններում, որտեղ ամառը շոգ է և չորային, բադերի արևարանը սարքավորում են նաև շվաքարաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։