Արքայադուստր Հոենլո-Լանգենբուրգցի

Արքայադուստր Հոենլո-Լանգենբուրգցի, Լորա Ուիլյամինա Սեյմուր (դեկտեմբերի 17, 1832(1832-12-17) - փետրվարի 13, 1912(1912-02-13)[2]), բրիտանացի արիստոկրատ, որի՝ Անգլիայում տեղի ունեցած ամուսնությունը գերմանացի արքայազնի հետ նրան դարձրել է բրիտանական թագավորական ընտանիքի ազգական և Միապետի պալատի անդամ։

Արքայադուստր Հոենլո-Լանգենբուրգցի
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 17, 1832(1832-12-17)
Մահացել էփետրվարի 13, 1912(1912-02-13) (79 տարեկան)
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԱմուսինPrince Victor of Hohenlohe-Langenburg?
Ծնողներհայր՝ George Seymour?, մայր՝ Georgiana Berkeley?[1]
ԵրեխաներԼեդի Ֆեոդորա Գլայխեն, Լեդի Էլենա Էմիլի Գլայխեն, Lord Edward Gleichen?[1] և Lady Victoria Gleichen?[1]
 Princess Victor of Hohenlohe-Langenburg Վիքիպահեստում

Ծագում խմբագրել

Լորա Ուիլյամինա Սեյմուրը ծովակալ սըր Ջորջ Սեյմուրի և նրա կնոջ` Ջորջիանա Բերկլիի դուստրն էր[2]։ Հայրական կողմից նա ծագում էր Սեյմուրներից, որոնք 12-րդ դարի ազնվականներ էին։ Լորայի նախապապը՝ Սոմերսեթի 1-ին դուքս Էդվարդ Սեյմուրը, Անգլիայի թագավոր Հենրի VIII-ի թագուհու` Ջեյն Սեյմուրի ավագ եղբայրն էր։ Լորա Սեյմուրը սերում էր նաև Անգլիայի թագավորներ Չարլզ II Ստյուարտից և Ջեյմս II-ից։ Ավելին, նրա նախնիները եղել են Կառլ I Լյուդվիգն ու Մորից Օրանժեցին։ Ընտանիքում նրան Լոլո էին անվանում։

Ամուսնություն խմբագրել

Միացյալ Թագավորության հնագույն ազնվական ընտանիքից ծագումը թույլ չէր տալիս Լորային հավասար ամուսնություն կնքել 19-րդ դարի գերմանացի իշխանական ընտանիքից սերող կադետի հետ։ Վիկտորյա թագուհու հեռավոր ազգական, արքայազն Վիկտոր Հոենլո-Լանգենբուրգցու հետ մորգանատիկական ամուսնությունից գրեթե երկու շաբաթ առաջ՝ 1861-ի հունվարի 26-ին, նա Սաքսեն-Կոբուրգի և Գոթայի դուքս Էռնեստ II-ի կողմից ձեռնադրվել է որպես կոմսուհի Գլայխեն[2]։

Երբ կոմսուհի ֆոն Գլեյխենի եղբայր Ֆրենսիսը 1870 թվականին ժառանգել է Հերթֆորդի մարքիզությունը, թագուհին նրան շնորհել է մարքիզի դստեր կոչում և իրավունք տվել իր անվան դիմաց կրել լեդի տիտղոսը[3]։ 1885 թվականի դեկտեմբերի 15-ին թագուհին նրան թույլատրել է Բրիտանական կայսրության տարածքում կրել իր ամուսնու իշխանական կոչումը։ Դրանից հետո նա հայտնի է դարձել որպես նորին պայծառություն արքայադուստր Հոենլո-Լանգենբուրգցի, չնայած դա չի ազդլց ո՛չ նրա կոչման, ո՛չ էլ տիտղոսի վրա Գերմանական կայսրությունում։ Նրա երեխաները համարվում էին կոմս/կոմսուհի ֆոն Գլեյխեն, թեև նրանց թույլ չի տրվել անգլիական արքունիքում կրել իրենց ծնողների իշխանական տիտղոսը։

Զավակներ խմբագրել

Լորա Սեյմուրը և արքայազն Վիկտորն ունեցել են չորս երեխա․ նրանց դուստրերը աչքի էին ընկնում արվեստի նկատմամբ իրենց հակվածությամբ։

  • Լեդի Ֆեոդորա (Ֆեո) Ջորջիանա Մաուդ Գլայխեն (1861թ․ դեկտեմբերի 20-1922թ. փետրվարի 22), քանդակագործ։
  • Լորդ Ալբերտ Էդվարդ Վիլֆրեդ Գլայխեն (1863թ. հունվարի 15-1937թ.դեկտեմբերի 13), զինվոր, ամուսնացել է Սիլվիա Էդվարդեսի հետ 1910-ի հուլիսի 2-ին։
  • Լեդի Վիկտորիա (Վալդա) Ալիս Լեոպոլդինա Ադա Լորա Գլայխեն (1868թ. նոյեբմբերի 28-1951թ. սեպտեմբերի 10), երգչուհի, ամուսնացել է գեներալ-գնդապետ Պերսի Մաչելի հետ 1905 թվականի դեկտեմբերի 5-ին։
  • Լեդի Էլենա Էմիլի Գլայխեն ( 1873թ. փետրվարի 1-1947թ.  հունվարի 28), նկարչուհի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 Burke's Peerage, 107th edition - "Hertford, Marquess of".
  3. London Gazette, 14 February 1871, p.2