Արքայադուստրը և մարդակերը

Արքայադուստրը և մարդակերը (ռուս.՝ Принцесса и Людоед), կարճամետրաժ նկարված մուլտֆիլմ, որը նկարահանվել է Էդուարդ Նազարովի կողմից՝ ըստ Հենրիխ Սապգիրի բանաստեղծության։

Արքայադուստրը և մարդակերը
ռուս.՝ Принцесса и людоед
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ և բառախաղ
Շարքի մասն էՈւրախ կարուսել և Happy Merry-Go-Round No.9?
ՌեժիսորԷդուարդ Նազարով
ՍցենարիստՀենրիխ Սապգիր և Էդուարդ Նազարով
ՀնչյունավորումԱլեքսանդր Գրադսկի
ԵրաժշտությունԱլեքսանդր Գրադսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն307 վայրկյան
ՇարքՈւրախ կարուսել և Happy Merry-Go-Round No.9?
Թվական1977

«Ուրախ կարուսել» № 9 մուլտիպլիկացիոն ալմանախի երեք սյուժեներից երրորդն է։

Սյուժե խմբագրել

Բանաստեղծության հիմքում ընկած է «սարսափելի» և «հիանալի» ածականների փոփոխությունը։ Առաջին մասում արքայադուստրը սարսափելի եղանակի ժամանակ ընկնում է սարսափելի գետնափոր տուն, սակայն մարդակերը հրաժարվում է նրան ուտել` իր սարսափելի ախորժակի պատճառով։ Երկրորդ մասում հակառակը` իրեն սարսափելի պահող արքայադուստրն ընկնում է հիանալի գետնափոր տուն։ Մարդակերը, չնայած որ հիանալի ախորժակ ուներ, հրաժարվում է ուտել արքայադստերը` վերջինիս սարսափելի տեսքի պատճառով։ Մուլտֆիլմի վերջում հարց է տրվում. «Իսկ միգուցե ամեն ինչ հակառա՞կն է եղել»։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ` Հենրիխ Սապգիր, Էդուարդ Նազարով
  • Կոմպոզիտոր և կատարող` Ալեքսանդր Գրադսկի
  • Բեմադրող նկարիչ` Վլադիմիր Պալչիկով
  • Նկարչի օգնական` Դմիտրի Կուլիկով
  • Ռեժիսոր` Էդուարդ Նազարով

Պատմություն խմբագրել

Այդ ժամանակ երգի կատարող Ալեքսանդր Գրադսկին խնդիրներ ուներ իշխանության ներկայացուցիչների հետ, և ֆիլմն արգելվում է ամենավերջին պահին. ռեժիսորն անձամբ բոլորին հրավիրել էր հեռուստացույցի մոտ` իններերդ «Ուրախ կարուսել»-ի պրեմիերան դիտելու, սակայն «Արքայադուստրը և մարդակերը» մուլտֆիլմի փոխարեն ցուցադրվում է Լեոնիդ Նոսիրևի «Անտոշկա» մուլտֆիլմը` առաջին թողարկմամբ։ Այդ տեսքով մուլտֆիլմը պահպանվել է ութ տարի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков — Интервью (2004 թ․ սեպտեմբերի 13). «Эдуард Назаров: «Поначалу Винни-Пух выглядел, как взбесившийся одуванчик»». Animator.ru. «Газета». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել