Արքայադուստրը սիսեռահատիկի վրա

հեքիաթ

Արքայադուստրը սիսեռահատիկի վրա, դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը։ Գրվել է 1835 թվականին։ Թարգմանվել է աշխարհի մի շարք լեզուներով, այդ թվում և` հայերեն[2]։

Արքայադուստրը սիսեռահատիկի վրա
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմազրույց և գրական հեքիաթ
Բնօրինակ լեզուդանիերեն
Երկիր Դանիա
Հրատարակման տարեթիվմայիսի 8, 1835[1]
 The Princess and the Pea Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Հեքիաթը պատմում է մի արքայազնի մասին։ Այս արքայազնն ուզում է ամուսնանալ մի արքայադստեր հետ։ Նա ցանկանում էր գտնել իսկական արքայադուստր։ Արքայազնը շատ էր փնտրել, բայց չէր գտել իր երազած արքայադստերը։ Նա շատ արքայադուստրերի էր տեսել, բայց չգիտեր, թե որն էր իրական արքայադուստրը։ Մի օր, երբ ուժեղ անձրև էր գալիս, հանկարծ թակեցին դարպասները։ Արքայազնը գնաց դարպասները բացելու։ Այնտեղ կանգնած էր մի արքայադուստր։ Արքայազնը նրան ներս հրավիրեց։ Ջուրը թափվում էր աղջկա մազերից և զգեստից։ Արքայադուստրն ասաց, որ ինքն ամենաիսկական արքայադուստրն է։ Ծեր թագուհին որոշում է ստուգել դա։ Արքայադստեր համար անկողին պատրաստելիս 12 վերմակի ու ներքնակի տակ դնում են մի սիսեռահատիկ։ Առավոտյան արքայադուստրն ասում է, որ ինքը վատ է քնել, քանի որ զգացել է կոշտ առարկան։ Բոլորը հասկանում են, որ նա արքայադուստրն է, քանի որ միայն իսկական արքայադուստրը կարող էր լինել այդքան նուրբ ու զգայուն[3]։

Կերպարներ խմբագրել

  • Արքայազն
  • Արքայադուստր
  • Ծեր թագուհին

Էկրանավորում խմբագրել

  • «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», խորհրդային ֆիլմ, 1976 թվական։
  • «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», ամերիկյան մուլտֆիլմ, 2002 թվական։
  • «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», Գ. Վասիլևի և Ա. Իվաշենկոյի երաժշտական ներկայացումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://andersen.sdu.dk/vaerk/register/info.html?vid=8
  2. Հ.Ք. Անդերսեն, Հեքիաթներ, Երևան, 2015, էջ 30
  3. «Հանս Քրիստիան Անդերսեն. Արքայադուստրը սիսեռահատիկի վրա». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Հանս Քրիստիան Անդերսեն - Արքայադուստրը սիսեռահատիկի վրա

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» հոդվածին։