Արփի Ալտո (անգլ.՝ Arpi Alto, Արփինե Միքայելի Տեր-Պետրոսյան, սեպտեմբերի 30, 1990(1990-09-30)[3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), երգչուհի, երգերի հեղինակ, երաժիշտ և ձայնագրման պրոդյուսեր։ Նրա երաժշտական տեսահոլովակները հայտնի դարձան COVID-19 համավարակի տարածման շրջանում։

Արփի Ալտո
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԱրփինե Միքայելի Տեր-Պետրոսյան
Նաև հայտնի է որպեսԱրփի Ալտո[1] և Arpi Alto[2]
Ծնվել էսեպտեմբերի 30, 1990 (33 տարեկան)
Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ԺանրերՋազ, Դասական, Ժողովրդական, Բոսա Նովա
ՄասնագիտությունԵրգչուհի-երգահան-երաժիշտ-պրոդյուսեր
Երգչաձայնկոնտրալտո[2]
ԳործիքներՎոկալ, Դաշնամուր
Գործունեություն2011-այժմ
ԼեյբլGinosi Music
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (2016)[3]
Կայքwww.ginosimusic.com
 Arpi Alto Վիքիպահեստում

Կյանքի վաղ շրջան և կարիերայի սկիզբ խմբագրել

Արփի Ալտոն ծնվել է Երևանում 1990 թ․ սեպտեմբերի 30-ին, ջազ-երաժիշտ Անահիտ Տեր-Պետրոսյանի և նկարիչ, քանդակագործ Միքայել Տեր-Պետրոսյանի ընտանիքում։ Արփին իր բարձրագույն կրթությունն ստացել է որպես դաշնակահար Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, մինչդեռ նրա մասնագիտական ուղին սկսվել է 2011 թ.-ին, երբ նա միացավ Գեղարդ Վոկալ Անսամբլին, իսկ 2013 թ․-ին ընդունվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։

2019 թ․-ից առ այսօր. կարիերան և YouTube-յան հաջողությունները խմբագրել

Արփին շատ բուռն արձագանք առաջացրեց աշխարհահռչակ հիթերի և բոսա նովա դասականների իր cover տարբերակները սոցիալական կայքերում հրապարակելուց հետո։ Բրազիլական դասական բոսա նովա երգի՝ «The Girl From Ipanema»-ի, և «The Way You Look Tonight»-ի cover տարբերակների հաջողության շնորհիվ նրա YouTube-յան ալիքը հավաքեց ավելի քան 3 միլիոն դիտում։ “The Girl From Ipanema” երգի հաջողությունից հետո Արփին և իր զարմիկը՝ Արեգ Գինոսյանը հիմնեցին Ginosi Music Արխիվացված 2021-01-24 Wayback Machine ձայնագրման ընկերությունը։

Նմանությունը Ջուլիա Ռոբերթսին խմբագրել

2020 թ. ամռանը սոցիալական կայքերի անգլախոս և պորտուգալախոս օգտատերեր սկսեցին տեղեկություններ տարածել այն մասին, որ Արփին Ջուլիա Ռոբերթսի դուստրն է[4] [5] [6] [7] [8] [9] [10]. դրա պատճառը հոլիվուդյան աստղի հետ նրա ապշեցնող նմանությունն է։ Մեկ տասնյակից ավելի առցանց լրատվամիջոցների կայքեր այնուհետև հրապարակեցին այս վարկածը մերժող հոդվածներ։ Մեկնաբանելով լուրերը՝ Արփին ասաց, որ Ջուլիա Ռոբերթսը շատ գեղեցիկ դերասանուհի է, սակայն նա կարծում է, որ ինքն իր մայրիկին է նման[11]։

Անձնական կյանք խմբագրել

Արփին[12] ամուսնու և որդու հետ ապրում է Երևանում։ Արփին մոլի կենդանասեր է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://bravo.am/news/75311
  2. 2,0 2,1 http://www.symanews.com/2021/02/11/arpi-alto-une-crooneuse-exceptionnelle/
  3. 3,0 3,1 3,2 3,3 https://www.rayshashoradio.show/2020/08/a-r-p-i-l-t-o-armenian-internet.html
  4. A jovem deste vídeo não é a filha de Julia Roberts, mas a cantora armênia Arpi Petrosyan”. AFP Checamos. 2 July, 2020.
  5. "Julia Roberts: “sa fille” chante et bluffe totalement les internautes - VIDEO”. Femme Actuelle. 9 July, 2020.
  6. "Elle a un talent fou mais non ce n’est pas la fille de Julia Roberts (Vidéo)”. Music Covers Creations. 6 July, 2020.
  7. "Fact Check: Hold your beer! She's not Julia Roberts's daughter but a doppelganger”.India Today. 16 July, 2020.
  8. "Fact Check. Vídeo mostra filha de Julia Roberts a cantar “Garota de Ipanema”?”.Observador. 15 July, 2020.
  9. "Wygląda jak Julia Roberts i ma niesamowity głos! Czy to jej córka czy sobowtórka?” Viva. 15 August, 2020.
  10. "É #FAKE que vídeos mostrem filha de Julia Roberts cantando música trilha de filme da atriz e 'Garota de Ipanema'". G1Globo. 3 July, 2020.
  11. "ОПЕРА, ДЖАЗ И ГОЛЛИВУДСКОЕ ЛИЦО ARPI ALTO”(չաշխատող հղում). Womfire Russia. 30 August, 2020.
  12. «ARPI ALTO». Revista Artium (բրազիլական պորտուգալերեն). 2020 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արփի Ալտո» հոդվածին։