Արփենիկ Զախարյան (հունիսի 15 (28), 1913, Կիրանց, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ - 1987[1]), խորհրդահայ խաղողագործ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1949)։

Արփենիկ Զախարյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 15 (28), 1913
ԾննդավայրԿիրանց, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ
Մահացել է1987[1]
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Մասնագիտությունխաղողագործ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինի շքանշան, «Մանգաղ և մուրճ»

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1913 թվականի հունիսի 15-ին Ելիզավետպոլ նահանգի Ելիզավետպոլի գավառի Կիրանց գյուղում[2]։

1932 թվականից սկսած եղել է օղակավարուհի, իսկ 1962 թվականից աշխատել է Կիրովաբադ քաղաքի Նիզամիի անվան խաղողագործական սովխոզում։ 1948 թվականին 3 հեկտար տարածքի յուրաքանչյուր հեկտարից 170,4 ցենտներ բերք է ստացել, իսկ հաջորդ տարում Զախարյանը նույն տարածքից յուրաքանչյուր հեկտարից ստացել է 179,7 ցենտներ խաղող։

1968 թվականից եղել է խորհրդային նշանակության թոշակառու։

Ակտիվորեն մասնակցել է խորհրդային Ադրբեջանի հասարակական կյանքին։ 1951 թվականից եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանով 1949 թվականի հոկտեմբերի 5-ից խաղողի մեծ բերք ստանալու համար 1948 թվականին Արփենիկ Աբրամի Զախարյանին տրվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ Լենինի շքանշանի և «Մանգաղ և մուրճ» ոսկե մեդալի շնորհմամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 The memorial of Zakharyan Arpenik (Արփենիկ Զախարյան Աբրամի) buried at Yerevan's 4th Village cemetery
  2. «The memorial of Zakharyan Arpenik (Արփենիկ Զախարյան Աբրամի) buried at Yerevan's 4th Village cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.

Գրականություն խմբագրել

  • Захарјан Арфеник Абрамовна // Азербайджанская советская энциклопедия  : [10 томах] = Азәрбајҹан Совет Енсиклопедијасы (азерб.) / гл. ред. Дж.Б.Гулиев. — Баку: Кызыл Шярк. — Т. 4. — С. 301. — 80 000 экз.
  • Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Социалистического Труда работникам совхозов Министерства пищевой промышленности СССР по Азербайджанской ССР» от 5 октября 1949 г. // Ведомости Верховного Совета СССР. — 18.10.1949. — № 52 (599). — С. 1.