Արցախ (երաժշտական կոմպոզիցիա)

Արցախ, գործիքային կոմպոզիցիա, որը գրել է ժամանակակից հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանը 1999 թվականին իր «Անի» ալբոմում։ Ստեղծագործությունը շատ հայտնի է Հայաստանում[1][2]։ Այն օգտագործվել է տարբեր մշակութային և քաղաքական միջոցառումների ժամանակ[3]։ Գեղասահորդները, մարմնամարզիկները և այլ աթլետներ ամբողջ աշխարհում օգտագործել են այն իրենց ելույթներում։

«Արցախ (երաժշտական կոմպոզիցիա)»
Արա Գևորգյանի երգը
Տևողություն335 վայրկյան

Անվանում խմբագրել

Արցախը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն էր[4]։ Այսօր Արցախը ևս չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնանվանումն է։ Տարածաշրջանը անկախության է հասել 1988-1994 թվականներին Ադրբեջանի հետ պատերազմի արդյունքում։ Հայերը պատերազմը համարում են իրենց պատմական հողերի ազատագրում և Արա Գևորգյանի ստեղծագործությունը նվիրված է հայկական հաղթանակին։

Վեճ խմբագրել

2007 թվականին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան և նախկին երգիչ Փոլադ Բյուլբյուլօղլին հայտարարեց, որ «Արցախը» ադրբեջանական երգ է։ Արա Գևորգյանը պատասխանել է, որ Բյուլբյուլօղլիի հայտարարությունը ռուսական Սառցե ժամանակաշրջան հեռուստաշոուի դրվագներից մեկում տեղի ունեցած միջադեպի պատճառով շփոթության արդյունք է։ Ռուս երգչուհի Ալեքսանդրա Սավելևայի և իսրայելցի գեղասահորդ Սերգեյ Սախնովսկու ելույթի ժամանակ ի սկզբանե հայտարարվել էր, որ օգտագործվելու է Արա Գևորգյանի «Հայկական պար» երգը, սակայն իրականում թողարկվել է ադրբեջանցի կոմպոզիտոր Թոֆիգ Գուլիևի «Sene de galmaz» երգը, որից հետո միայն միացվել է «Արցախ» երգի մի հատվածը[5]։ Արա Գևորգյանը ենթադրել է, որ ադրբեջանցիները փորձել են արդարացնել Դինարա Գիմատովայի ստեղծագործությունն առանց նրա թույլտվության 2005 թվականի Գրան Պրիում ներկայացնելու համար[6]։

2017 թվականին Ադրբեջանում նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Մասազիրի թիվ 3 դպրոցում անցկացված արարողության ժամանակ աշակերտները Արա Գևորգյանի «Արցախ» կոմպոզիցիայի ներքո հանդես են եկել հատուկ պարով։ Տեղի ունեցածը սկանդալ է առաջացրել, ինչին դպրոցական վարչակազմը պատասխանել է, որ երգը պատկանում է ադրբեջանցի կոմպոզիտոր Ֆիքրեթ Ամիրովին և կոչվում է «Ղարաբաղի Մարգարիտ»։ Սակայն Ադրբեջանի ազգային կոնսերվատորիայի ռեկտոր Սիյավուշ Քարիմին և կոմպոզիտոր Ֆիքրեթ Ամիրովի որդին՝ Ջամիլ Ամիրովը, հանդես են եկել հայտարարությամբ, որ կոմպոզիտորը նման ստեղծագործություն չի ունեցել և որ «Արցախ» կոմպոզիցիայի պատկանելության մասին հայտարարությունը կեղծ է[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գիլանն առաջարկ է արել Արա Գևորգյանին». Ա1+. 2012 թ․ մայիսի 23. «Այսուհետ կոմպոզիտորի հանրահայտ «Արցախ» ստեղծագործությունը....»
  2. «Հայաստանի շունչը՝ Ռուսաստանում». Aravot. 2007 թ․ մարտի 23. «...«Արցախ» հանրահայտ կոմպոզիցիան։»
  3. Examples of political events (rallies, demonstrations) where «Artsakh» can be heard:
  4. Croissant, Michael P. (1998). The Armenia-Azerbaijan Conflict: Causes and Implications. Westport, Connecticut: Praeger. էջ 10. ISBN 9780275962418.
  5. «hy:Հարցազրույց Արա Գևորգյանի հետ». Tert.am. 2009 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  6. «ru:В "Ледниковом периоде" прозвучала и азербайджанская и армянская композиции» (ռուսերեն). News.az. 2007 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  7. Sadıqzadə, Aytən (15 Sen 2017). «Bir mahnının sirri - Fikrət Əmirov, yoxsa Ara Gevorqyan?». oxu.az. Վերցված է 15 sentyabr 2017-ին.